Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

ՀԻՄԱ ՋԵՐՄՈՒԿՈՒՄ ՄՈԾԱԿՆԵՐ ԿԱՆ, ԹԵ՞ ՈՉ. Ո՞ՒՄ Է ՀԱՎԱՏՈՒՄ ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

Արխիվ 12-16

ՀԻՄԱ ՋԵՐՄՈՒԿՈՒՄ ՄՈԾԱԿՆԵՐ ԿԱՆ, ԹԵ՞ ՈՉ. Ո՞ՒՄ Է ՀԱՎԱՏՈՒՄ ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

 

ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանից այսօր  լրագրողները հետաքրքրվեցին՝ մոծակների դեմ պայքարի համար տրամադրված  ֆինանսական միջոցները  ինչու չծախսվեցին, եթե հանգստացողներին դրանք հանգիստ չեն տալիս:

Հիշեցնենք, ՀՀ  կառավարությունն  ամիսներ առաջ որոշել էր Ջերմուկ քաղաքի տարածքում մոծակների և այլ խայթող միջատների դեմ պայքարի միջոցներ իրականացնելու համար Գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 4, 576,300 դրամ:

«Մենք նպատակահարմար ենք գտել չիրականցնել այդ ծրագիրը: Բացի այդ՝ այդ գումարը պետք է հավաքվեր մեր խնայված միջոցների հաշվին»,- պատասխանեց  գյուղատնտեսության նախարարը:

Լրագրողներից մեկն էլ հիշեցրեց՝ ինքն  այս տարի հանգստացել է Ջերմուկում, որտեղ մոծակները վխտում էին: «Դա միայն ձեզանով պայմանավորված չէ, շատ նուրբ մաշկ ունես դու, դրանից է: Էնտեղ հազարավոր մարդիկ են հանգստանում մենք մոնիտորինգ ենք անում, ոչ ձեր ասածի վրա ենք հիմնվում, ոչ էլ  Ջերմուկի քաղաքապետի: Հիմնվում ենք մոնիտորինգի արդյունքների վրա»,- եզրափակեց  Սերգո Կարապետյանը:

Սոնա Դավթյան


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ