Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

ՀԱՄԱԼԻՐԸ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑ ՉԻ ԴԱՌՆԱԼՈԻ. ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Արխիվ 12-16

ՀԱՄԱԼԻՐԸ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑ ՉԻ ԴԱՌՆԱԼՈԻ. ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ՀԱԿ խմբակցության  պատգամավոր Լյուդմիլա  Սարգսյանն այսօր  ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հարց ուղեց  Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մասին՝ կառավարությանը: Տիկին Սարգսյանը չթաքցնելով իր հակակրանքը կառավարության նկատմամբ հարցի վերջում ավելացրեց. «Ո՞վ ուզում է թող պատասխանի»:

Նրան, մասնավորապես, հետաքրքրում էր՝ արդյոք  համալիրի՝ Կարեն Դեմիրճյանի անունը  կպահպանվի, և ո՞րն է երաշխիքը, որ համալիրը չի դառնա  առեւտրային կառույց: Հարցին պատասխանեց  ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանը: Նա հավաստիացրեց՝  համալիրի անվանումը չի փոխվելու, առեւտրային կառույց էլ չի դառնալու:

Ինչ վերաբերում է   համալիրը չնչին գումարներով սեփականաշնորհելուն,  նախարարն ասաց, որ չնչին գումարների մասին խոսք լինել չի կարող. գոյություն ունի առաջարկ-պահանջարկ  հասկացությունները: «Այդ կառույցի հետ կապված ողջ գործընթացը  թափանցիկ է լինելու»,- եզրափակեց Դավիթ Հարությունյանը

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ