Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

ՎԱՇԽԱՌՈՒՆ ԺԱՄԱՆԱԿ Է ՁԳՈ՞ՒՄ

Արխիվ 12-16

ՎԱՇԽԱՌՈՒՆ ԺԱՄԱՆԱԿ Է ՁԳՈ՞ՒՄ

 

Այսօր վերաքննիչ դատարանում տեղի ունեցավ  վաշխառու Նորիկ  Տեր-Գրիգորյանի  դատական   հայցն ընդդեմ  կադաստրի պետական կոմիտեի: Որպես երրորդ կողմ՝ դատական սույն գործում ներգրավված են նաեւ Սողոմոնյանների ընտանիքը:

Հիշեցնենք, որ  Սողոմոնյանների ընտանիքը, ինչպես պնդում է Հովհաննես Սողոմոնյանը, դարձել է խաբեության զոհ, որում իր  ուրույն դերակատարությունն ունի վաշխառու Նորիկ Տեր-Գրիգորյանը: Նա ամեն կերպ ցանկանում է վերականգնել Սողոմոնյանների բնակարանի կեղծ առք ու վաճառքի պայմանագիրը, որը  դատական երեք ատյանները  չեղյալ են համարել:


Դատական նիստը, սակայն, հետաձգվել է: Ինչպես «Իրավունքին» հայտնեց Հովհաննես Սողոմոնյանը, Նորիկ Տեր-Գրիգորյանը դատական նիստին չէր ներկայացել, չնայած դատական այսօրվա նիստի մասին իրազեկվել է մոտ երկու երկու ամիս առաջ եղել է  իրազեկված: «Իմ փաստաբանի խոսքով՝ սա անհարգալից վերաբերմունք է դատարանի նկատմամբ: Կարծում եմ՝ Նորիկը ժամանակ է ձգում: Սրանից վատ հոտ եմ առնում»,- ասաց  պրն  Սողոմոնյանը:

Դատարանը հարգելի է համարել Նորիկ Տեր-Գրիգորյանի բացակայությունը եւ հետաձգել դատական նիստը: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի երեքին՝ ժամը 11:00-ին:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ