ՙՙՙՈՉԻՆՉ ՉԱՍՈՂ ՑԱՎԸ, ԾԱԿՈՑԸ ԿԱՐՈՂ Է ՇԱՏ ՇՈՒՏՈՎ ՎԵՐԱԾՎԵԼ ՍՐՏԻ ԼՈՒՐՋ ԽՆԴՐԻ՚
Արխիվ 12-16ՇԱՏ ՇՈՒՏՈՎ ՎԵՐԱԾՎԵԼ ՍՐՏԻ ԼՈՒՐՋ ԽՆԴՐԻ՚
- Ոչ հաճախ` ամսվա մեջ մի քանի անգամ, սրտի շրջանում ունենեւմ եմ ծակոցներ, որոնք չեն դադարում, մինչեւ որ սրտի ցավի դեմ որեւէ դեղահաբ չօգտագործեմ: Խնդրում եմ պատասխանել, արդյոք` իմ անուշադրությունը կարող է հետագայում սրտի լուրջ խնդիրների առաջ կանգնեցնել:
Կոտայքի մարզ, ք. Հրազդանի բնակչուհի ԻՐԻՆԱ ԱՅՎԱԶՅԱՆ
Հարցին պատասխանում է սրտաբան Մարինա Օրդյանը:
-Եթե ծակոցները ոչ հաճախակի բնույթ են կրում, դա դեռ չի նշանակում, որ չպետք է անհանգստանալ: Սրտի հետ կապված ցանկացած` թեկուզ չնչին թվացող խնդրի դեպքում անհրաժեշտ է դիմել սրտաբանի, քանի որ առաջին հայացքից ոչինչ չասող ցավը, ծակոցը կարող է շատ շուտով վերածվել սրտի լուրջ խնդրի: Անհրաժեշտ է անպայման դիմել բժշկի եւ ստանալ անհրաժեշտ ցուցումներ, քանի որ կրկնում եմ` սիրտը մարդու ամենակարեւոր օրգանն է, եւ սրտի հետ կապված ցանկացած անհանգստություն պետք ստուգվի:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
