Ասում են, թե սեպտեմբերի 3-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից անմջապես հետո Րաֆֆի Հովհաննիսյանը շտապել է օդանավակայան եւ մեկնել Թուրքիա:
Մեր աղբյուրի պնդմամբ, պաշտոնապես Ր.Հովհաննիսյանը մեկնել է Ստամբուլ` ինչ-որ միջազգային կոնֆերանսի մասնակցելու պատրվակով, սակայն այդպես էլ չի ներկայացել միջոցառմանը եւ Ստամբուլի օդանավակայանից մեկնել է Անթալիա` ծովափին հանգստանալու: Հասկանալի է, որ մեր ՙընդդիմադիրները՚ լրջորեն են պատրաստվում այսպես կոչված ՙթեժ աշնանը՚, եւ, բնականաբար, նախապատրաստման Րաֆֆիի տարբերակը պետք է ամենայուրօրինակը լիներ: Սպասվում է, որ Ր.Հովհաննիսյանը ՙմիացյալ հրապարակ՚ կվերադառնա մոդայիկ արեւայրուքով: Ի դեպ, նրա` Ստամբուլից մեկնելու պահն արձանագրած լուսանկարը լայնորեն քննարկվում է ՙՖեյսբուքում՚: