Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԽՈՒՍԱՓԵՑ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ ՇՓՎԵԼՈՒՑ

Արխիվ 12-16

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԽՈՒՍԱՓԵՑ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ ՇՓՎԵԼՈՒՑ

Երեկ ԱԺ-ում քննարկման էր ներկայացված շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցը: Նախապես այն պետք է ներկայացներ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, սակայն վերջին պահին նրան փոխարինեց իր առաջին տեղակալ Պապյանը: Դա զարմանալի էր, քանի որ հարցը խիստ կարեւոր էր, եւ կառավարությունը խնդրել էր Աժ-ին` այն քննարկել 24 ժամվա արտակարգ ռեԺիմով:
Իհարկե ծագեցին բազում հարցեր, թե ինչն էր այդպիսի շտապողականության պատճառը, ինչու ընդամենը 2,5 ամիս առաջ ընդունված օրենքում փոփոխությունների անհրաժեշտություն է ծագել, եւ վերջապես ինչ օգուտ կտա այս օրենքի փոփոխությունը բնակչությանը եւ ինչ վնաս` բիզնեսին: Այս հարցերի պատասխանը փոխնախարարը հստակ տալ չէր կարողանում: Հավանաբար չէր կարող նաեւ համոզիչ պատասխաններ ունենալ ինքըª նախարարը, եւ հենց դա է պատճառը, որ որոշել էր խուսափել ԱԺ պատգամավորների հետ շփվելուց: Օրենքի փոփոխության այս նախագծի պատճառների եւ նպատակների մասին որեւէ բան հնարավոր չէ հասկանալ նաեւ Բնապահպանության նախարարության կողմից ներկայացված հիմնավորումից: Որպես օրենքի ընդունման անհրաժեշտություն` նշվում է, ինչ-որ ՙՕրհուսի՚ կոնվենցիայի պահանջների, օրենքի համապատասխանեցումը եւ ՀՀ-ի  ՀԿ-ների ներկայացրած առաջարկությունների ընդունումը: Թե հատկապես որ ՀԿ-ների մասին է խոսքը, փոխնախարարը այդ հարցին էլ չկարողացավ պատասխանել: Դրա փոխարեն` մի շարք ՀԿ-ներ հայտարարեցին, որ որեւէ քննարկման չեն մասնակցել եւ արված փոփոխությունների հետ համաձայն չեն: Իսկ որպես ակնկալվող արդյունք նշվում է, որ բիզնեսի որոշ տեսակներ ՙԼիովին կհամապատասխանեն ՙՕրհուսի՚ կոնվենցիայով նախատեսված պահանջներին՚:
Ինչպես հայտնի է, այդ չարաբաստիկ ՙՕրհուսի՚ կոնվենցիան ստեղծվել է ոչ թե վերջին 2,5 ամսվա ընթացքում, այլ շատ վաղուց, իսկ թե ինչու հենց հիմա եւ այդքան հրատապ կարգով Արամայիս Գրիգորյանի մոտ անհրաժեշտություն առաջացավ մեր օրենսդրությունը համապատասխանեցնել այդ ՙՕրհուսին՚, այդպես էլ գաղտնիք մնաց: Ինչպես գաղտնիք մնաց, թե այդ համապատասխանեցնելը  ինչ է տալու մեր ժողովրդին: Բայց դե, ներկայիս նախարարի մտքով նման մանրուքներ չեն էլ անցնում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ