Զ. ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՈՉՆՉԻ ՎՐԱ ՉԻ ԱԶԴՈՒՄ
Արխիվ 12-16
ԱԺ նիստի սկզբին երկրից եւ իր պատգամավորական աշխատանքից երկար բացակայած ՙԺառանգություն՚ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարց ուղղեց Աժ նախագահին այն մասին, թե երբ են հայ-թուրքական արձանագրությունները դուրս մղվելու ԱԺ օրակարգից: Ինչպես նաեւ նկատեց, որ չնայած իր բացակայությանը` շատ բան չի փոխվել, փաստացի ընդունելով, որ իր ներկայությունը որեւէ ազդեցություն չի ունենում քաղաքական կյանքի վրա: Հիշեցնենք, որ Փոստանջյանը ավելի քան կես տարի վերապատրաստվում էր Միացյալ Նահանգներում:Սակայն կարգազանց լինելով` Զ. Փոստանջյանը ինքը բարձրացրեց... կարգազանց պատգամավորների վարքագծի հարցը, ինչը, ըստ դիտորդների, քար էր ԲՀԿ-ի բոստանը եւ վկայում է ՙքառյակում՚ հերթական ճեղքվածքների մասին:
Ինչ վերաբերում է բուն հարցին, ապա Գալուստ Սահակյանը նշեց, որ իր անձնական կարծիքով` տվյալ պահին հայ-թուրքական արձանագրությունները հանելը վաղաժամ է:
Զ. ՍԱՐԳՍՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
