ԲՀԿ-Ն ՀԱՆՈՒՆ ՀԱԿ-Ի ՈՒՐԱՆՈՒՄ Է ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
Արխիվ 12-16ՈՒՐԱՆՈՒՄ Է ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
Օրերս ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ոչ միայն իր անունից, այլեւ` ողջ ոչ իշխանական քառյակի, հայտարարել էր, թե Ռոբերտ Քոչարյան անունով քաղաքական գործիչ քառյակի օրակարգում գոյություն չունի: Թե արդյոք Լ. Զուրաբյանն իսկապես լիազորված է քառյակի կողմից նման հայտարարություն անելու, եւ միթե այս տեսակետը կիսում են ԲՀԿ-ում, ՙԻրավունքը՚ պարզեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՎԱՀԱՆԳՆ ՄԱԽՍՈՒԴՅԱՆԻՑ.
- Իհարկե, կիսում ենք: Մենք ընդհանրապես Քոչարյանի անունը ե±րբ ենք տվել: Իհարկե, կողմնակից ենք Լ. Զուրաբյանի հետ: Մեր հետ կապ չունի այդ մարդը, այ ցավդ տանեմ: Լ. Զուրաբյանի ասածն այն է, որ մենք այդ մարդու հետ կապ չունենք:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
