Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ ՊԼԱՆՇԵՏՆԵՐՈՎ Է ՇՓՎՈ՞ՒՄ

Արխիվ 12-16

ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ ՊԼԱՆՇԵՏՆԵՐՈՎ Է ՇՓՎՈ՞ՒՄ

 

Երեկվանից 139 դպրոցի ուսուցիչներն իրենց բողոքի ու դժգոհության ձայնն  են բարձրաձայնում խմբակցության պատգամավոր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի դստեր՝ Կլարա Ջհանգիրյանի դպրոցի տնօրենի պաշտոնակատար նշանակվելու  համար:  Ուսուցիչներին վրդովեցրել է այն,որ Ջհանգիրյանի դստերը նշանակել են՝ առանց իրենց կարծիքը հաշվի առնելու, ավելին՝ ինչպես ուսուցիչներն են  ասում, Կլարա Ջհանգիրյանը խոսելու ձեւ չունի: «Իրավունքն» այսօր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանից փորձեց պարզաբանում ստանալ, բայց վերջինս առանց հարցը լսելու, հրաժարվեց  պատասխանել: Զարմանալի է, պատգամավորը ԱԺ ամբիոնից բլբուլ էր կտրել րոպեներ առաջ,  պլանշետների ու ինտերնետի մասին էր խոսում, բայց   ԱԺ-ից դուրս հրաժարվում է լրատվամիջոցի հարցին պատասխանել: Հավանաբար, Ջհանգիրյանը լրագրողների հարցերին պլանշետներով ու համացանցով  է պատասխանում:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ