Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

ՋԱՆ-ՋԻԳՅԱՐ ԱՆՈՂ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ ՋՂԱՅՆԱՑԱԾ Է

Արխիվ 12-16

ՋԱՆ-ՋԻԳՅԱՐ ԱՆՈՂ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ ՋՂԱՅՆԱՑԱԾ Է


ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի վարչական իրավախախտումների մասին օրենքում փոփոխություններ անելու նախագիծը ԱԺ-ում  բուռն քննարկվում է:  Պատգամավորների հիմնական մտահոգությունը քաղաքացիներին պատշաճ ծանուցումն է: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն առաջարկում է  խնդիրը  արմատական լուծել: «Դուք փող տանելն եք հեշտացնում, բայց   քաղաքացուն վարչական իրավախախտման ենթարկելիս ձայն չեք տալիս նրան: Արձանագրություն եք կազմում, փողը  վզին փաթաթում, ասում ՝ գնա մուծվի: Օրենքի այս տեսքով անգամ մահացած մարդուն կարելի է  տուգանել»,- ասաց ՀՅԴ պատգամավորը:

Դահլիճից որոշ պատգամավորներ քմծիծաղ տվեցին Մինասյանի հիմնավորումներին, որն էլ նյարդայնացրեց պատգամավորներին.«Կարող եք քմծիծաղ տալ, բայց դրանից ոչինչ չի փոխվի: Մի արձագանքեք, թողեք ես խոսեմ»:

ՀՅԴ պատգամավորհը համակարծիք  է ՀՀԿ խմբակցության  պատգամավոր Հայկ Բաբուխանյանի հետ, որ եթե մարդը  չի ստացել իրեն տուգանքի ենթարկելու մասին  ծանուցագիրը, նրան չի կարելի պատժել:

Դիմելով պատգամավոր Ա. Հովհաննիսյանին՝ Արծվիկ Մինասյանը ասաց. «Արփինե ջան», ԱԺ փոխնախագահ Շարմազանովն  էլ հակադարձեց. «Պրն Մինասյան,  ջան- ջիգյար եք անում, բայց ջղային եք»:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ