Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

ՔԱՌՅԱԿԸ Ո՛Չ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ, Ո՛Չ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԱՆԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՉԵԿԱՎ

Արխիվ 12-16

ՔԱՌՅԱԿԸ Ո՛Չ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ, Ո՛Չ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԱՆԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՉԵԿԱՎ

 

ԱԺ ՀՅԴ խմբակցությունում ավարտվեց ոչ իշխանական քառյակի քննարկումը: Վերջիններս ձեւավորեցին իրենց առաջիկա քայլերի օրակարգը, որը ինչպես նախորդները, նույնպես խոստումնալից չէր: Ինչպես նշեց  ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ, սահմանադրական բարեփոխումների հարցում որեւէ համաձայնության չեն եկել քառյակը ներկայացնող խմբակցությունները եւ յուրաքանչյուրը կմնա իր տեսակետին: Ավելին այսօր միայն յոթ կետի շուրջ են համակարծիք ոչ իշխանական ներկայացուցիչները: Ինչ վերաբերում է քառյակի խոստացած հանրահավաքին, պարզվում է` այս հարցում էլ վերջիններս դանդաղում են ու միմյանց հետ «լեզու չեն գտնում»: Այս մասին Ա. Ռուստամյանը ասաց. «Հանրահավաքի անցկացման հարցի հետ կապված մեր պայմանավորվածությունները ուժի մեջ է, պարզապես ժամկետների հարցի հետ կապված խնդիր կա»: Ի դեպ, պարտադիր կուտակայինի հարցով, ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի առաջարկին, որ կրկին դիմեն Սահմանադրական դատարան, «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը դժկամությամբ, բայց «օդոլժենի» են արել իրենց գործընկերներին ու համաձայնվել գոնե այդ հարցում լինել միասնական: Ինչ խոսք, քառյակի կետերը նվազում են` նրանց հետ կապված հանրության հույսերին զուգահեռ:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ