Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

«ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԻՄՎՈԼԻ» ԱՇՈՒՆԸ

Արխիվ 12-16

«ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԻՄՎՈԼԻ» ԱՇՈՒՆԸ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Թեժ աշնանն” ընդառաջ, քաղաքական անցուդարձում վերակենդանացման հերթական փորձերն է անում Պարույր Հայրիկյանը: Նախկին այլախոհի կողմից անցկացված “բազմամարդ” հանրահավաքը խառնել է քաղաքական դաշտի հիմնական խաղացողների բոլոր խաղաքարտերը, հանրապետականները չեն կողմնորոշվում իրենց հետագա անելիքներում, “քառյակն” ընդհանրապես խուճապի մեջ է և քննարկում է Հայրիկյանի “բազմահազարանոց” հանրահավաքներին միանալու հավանականությունը: Նույնիսկ ասում են, որ Հայրիկյանի հետ ուղիղ կապ են հաստատել “քառյակի” ղեկավարները և խնդրել են իրենց առաջիկա միասնական հանրահավաքն անցկացնել Հայրիկյանի հովանու ներքո` միանալով նրա տասնյակ հազարավոր համախոհներին ու կողմնակիցներին: Միջազգային հանրությունը ևս անհանգստացած է Հայրիկյանի օրեկան մեկժամյա հացադուլով ու բազմահազարանոց հանրահավաքներով, քանզի դրանք կարող են հանգեցնել անկանխատեսելի իրադարձությունների և աշխարհաքաղաքական նոր վերադասավորումների:
Իսկ եթե ավելի լուրջ, ապա ցավոք Հայրիկյանի մասին խոսելիս այլևս հնարավոր չէ պահպանել լրջություն, միայն կարելի է արձանագրել, որ երբեմնի այլախոհն ու անկախության համար պայքարող գործիչն իր իսկ կողմից արվող անլուրջ, անհեռանկարային ու ապաքաղաքական քայլերի արդյունքում վերածվել է քաղաքական միմոսի:

ՍԱՐԳԻՍ ԲԱԼԱՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ