Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ Ո՛Չ ՊԼԱՆՇԵՏՈՎ, Ո՛Չ ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ԽՈՊԱՆ ՈՒ ԶՈՒԳԱՐԱՆ ՉԻ ԳՆՈՒՄ. ՋՀԱՆԳԻՐԱՅՆԸ ԿՈՂՄ Է ՀՀԿ ՊԱ

Արխիվ 12-16

ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ Ո՛Չ ՊԼԱՆՇԵՏՈՎ, Ո՛Չ ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ԽՈՊԱՆ  ՈՒ ԶՈՒԳԱՐԱՆ ՉԻ ԳՆՈՒՄ.

ՋՀԱՆԳԻՐԱՅՆԸ ԿՈՂՄ Է ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ

 

ՀԱԿ խմբակցության պատգամավորները  հիմնականում ԱԺ-ում  անխնա քննադատության է ենթարկում   իշխանություններին, բարձրաձայնում երկրում առկա խնդիրների մասին՝ մոռանալով, որ դրանց մեծ մասը ներկայիս իշխանությունը ժառանգություն է  ստացել նախորդներից: Բայց այսօր զարմանալիորեն ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը  դրական արտահայտվեց ՀՀԿ պատգամավոր  Արփինե Հովհաննիսյանի նախաձեռնած վարչական իրավախախտումների մասին օրենքում փոփոխություններ  անելու  օրինագծի մասին: «Մի մեծ քար գցել ենք փոսը, Արփինե Հովհաննիսյանն ուզում է հանել դա»,- այսպես բնութագրեց ՀԱԿ պատգամավորը, ապա իրենց կուսակցության բնորոշ ոճով հիշեցրեց արդարադատության  նախկին փոխնախարարներից մեկին հետեւյալը. «հայ ժողովուրդը ո՛չ պլանշետով, ո՛չ ինտերնետով խոպան չի գնում, ոչ էլ զուգարան: Մարդիկ կան, որ դեռ նախընտրում են թուղթն ու գրիչը,  փոստային ծառայությունները»:

Շատ պոպուլիստական է հնչում նախկին զին դատախազի այս արտահայտությունը, քանի որ մի քանի ամիս առաջ վերջինս հարցազրույցից խուսափելու համար լրագրողուհուն հրավիրում էր զուգարան, այն շարունակելու համար, իսկ հիմա չգիտես ինչու նոստալգիա ապրելով հիշել է հին ու բարի ժամանակները: Ինչեւէ Ջհանգիրյանը անդրադարձավ նաեւ քաղաքացուն ծանուցելու խնդրին. եթե տեսանկարահանող սարքերն են ֆիքսում խախտումը,  քաղաքացին ոնց ասի՝  խախտումս ուղարկի էս ինչ հասցեով: «Իսկ եթե տեսուչը ֆիքսեր, ապա կասեր՝ խախտումս ուղարկեք քենուս կամ էսինչ մարդու հասցեով»,- ասաց Ջհանգիրյանը:

Ինչ խոսք ԽԾԲ տարբերակը միշտ է հոգեհարազատ եղել ՀԱԿ պատգամավորին, սակայն այսօր հրեշտակային թեւերով կոչ արեց կողմ քվեարկել այս օրինագծին, օգնել Արփինե Հովհաննիսյանին, ոչ թե հանրագիտարանային գիտելիքներ ցույց տալ: Տեսնես, իր ողջ գործունեության ընթացքում, ինչպես է այս պատգամավորը գործի դրել իր հանրագիտարանային գիտելիքները եւ, քանի-քանի մարդկանց է օգնել պարոն Ջհանգիրյանը բանակից խուսափելու, չծառայելու, կամ այս կամ այն հանցանքը կոծկելու համար:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ