Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

Զ. ՓՈՍՏԱՆՋՅԱՆ. ՀԱՑԱԴՈՒԼԻ ՀԱՐՑՈՎ ԴԻՄԵՔ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

Արխիվ 12-16

Զ. ՓՈՍՏԱՆՋՅԱՆ. ՀԱՑԱԴՈՒԼԻ ՀԱՐՑՈՎ ԴԻՄԵՔ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ


ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ինչպես հայտնի է, երեկվանից հացադուլ է սկսել:   Նա հացադուլը յուրօրինակ կերպով է անցկացնելու՝  մեկ ժամ՝ 17-18:00-ին, լինելու է  նախագահական նստավայրի դիմաց, իսկ մնացած  ժամերն անցկացնելու է եկեղեցիներում: Բողոքի այս ձեւով ԱԻՄ առաջնորդը պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը: «Իրավունքն» այսօր  «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանից պարզեց՝ արդյոք Պ. Հայրիկյանի այս քայլը որևէ արդյունք կտա,  եթե հաշվի առնենք, որ  նախորդ տարի հացադուլի նստած Րաֆֆի Հովհաննիսյանն ու Անդրիաս Ղուկասյանը արդյունքի չհասան:

Տիկին Փոստանջյանը ցանկացած բողոքի ձեւ  իր բնութագրմամբ նման «ավտորիտար» համակարգում ողջունում է, քանի որ այլ մեթոդները քաղաքացուն հնարավորություն չեն տալիս  առաջ գնալու: «Մարդիկ դիմում են ծայրահեղ միջոցի, որոնց թվում է նաեւ  հացադուլը»,- ասաց  պատգամավորը՝ հավելելով, որ Հայրիկյանի այս քայլը ցույց  է տալիս՝ կա բողոք հասարակության մեջ:

Իսկ արդյոք Հայրիկյանը որեւէ դրական արդյունքի կհասնի:  Զարուհի Փոստանջյանը կարծում  է, որ մենք ժողովրդավարության ավանդույթներ չունեցող  հասարակության մեջ ենք ապրում:

- Տիկին Փոստանջյան, հնարավո՞ր է՝ Րաֆֆի Հովհաննիսյանը միանա Պարույր Հայրիկյանին:

- Այդ հարցը ուղղեք Րաֆֆի Հովհաննիսյանին, դա իր տիրույթում է:

- Փաստորեն, ողջունում ենք ԱԻՄ առաջնորդի այս քայլը:

-Այո, կարծիք է, որն արտահայտվում է:

-Կարծիք կա (ֆեյսբուքյան մեկնաբանությունները դա են ասում), որ Պարույր Հայրիկյանն ինքնագովազդով է  զբաղված:

-Պարույր Հայրիկյանը չեմ կարծում ունի դրա կարիքը:Նա կանգնած է անկախության մեր ակունքներում: Անհաշտ լինելը, դա է պակասում մեր հասարակությանը:


Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ