Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

ԻՆՉՊԵՍ ԼՈՒԾԵԼ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՇԱՃ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ

Արխիվ 12-16

ԻՆՉՊԵՍ ԼՈՒԾԵԼ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՊԱՏՇԱՃ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ

 

Այսօր ԱԺ-ում քննարկվում էր <<Վարչական իրավախախտումների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին>>  օրինագիծը, որի հարակից զեկուցող ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻՆ հարց ուղղեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ, ներկայացնելով մի շարք քաղաքացիների դժգոհությունները տեսախցիկների կողմից գրանցված վարչական իրավախախտումների անտրամաբանական լինելու հանգամանքի մասին: Խոսելով երթեւեկության կանոնների խախտման ծանուցումը քաղաքացուն հասցնելու մասին, պատգամավորը նշեց, որ մեր չինովնիկները <<ուղարկվել է>> բառը հասկանում են տարբեր ձեւերով: Կարծում եմ, որ այստեղ պետք  ավելացնել <<պատշաճ կարգով ծանուցվել>> բառերը:

Պատգամավորը ներկայացրեց նաեւ մի օրինակ, որտեղ. <<խախտումը կատարվել է օգոստոսի 14-ին, տուգանքի մասին որոշումը կայացվել է 26-ին, ծանուցումը ուղարկվել է սեպտեմբերի 4-ին, բայց տեղ է հասել սեպտեմբերի 6-ին, այսինքն գրեթե մեկ ամիս անվ: Բայց հնարավոր է տվյալ քաղաքացին մի քանի ամիս բացակայի երկրից եւ տեղյակ չլինի իր տուգանքի մասին: Դրա համար հարկավոր է որոշում կայացնել, որ խախտումը կատարելուց մինչեւ խախտման ծանուցումը քաղաքացուն հասցնելուց լինի սահմանափակում,  ասենք 3-4 օր>>:

Կապված ժամկետների հետ Մարուքյանը շեշտեց, որ կապ չունի, թե երբ են ուղարկում իրավախախտման վերաբերյալ արձանագրության որոշումը.<<Այսինքն ստանալու պահից է սկսվում բողոքարկման ժամկետը, եւ երբ դուք ստացաք այդ նամակը, հենց այդ պահից սկսած հաշվարկվում է վարչական դատավարության օրենքով սահմանված ժամկետները: Այնտեղ կա ժամկետ, դա երեք ամիսն է, որի ընթացքում եթե չտեղեկացնեն քաղաքացուն, գոյություն ունի վաղեմության ժամկետ: Իսկ քաղաքացին, երբ ստացավ որոշումը այդ պահից սկսած սկսվում է բողոքարկման ժամկետը>>:

Հակադարձելով հարակից զեկուցողին Հ. Բաբուխանյանը ավելացրեց, որ եթե անձը ծանուցվում է մինչեւ հինգ օրվա ընթացքում այդ ծանուցումը անձամբ ստանալու նրա շանսերը ավելի մեծ են: Իսկ երեք ամիս ժամկետը բավականին երկար է եւ հավանականություն կա, որ քաղաքացին կարող է շատ տարբեր պատճառներով բացակայել երկրից եւ հետո կանգնել փաստի առաջ:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ