Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

Սարգսյանն ու Ալիեւը կհանդիպեն Փարիզում

Արխիվ 12-16

Սարգսյանն ու Ալիեւը կհանդիպեն Փարիզում

 

Հոկտեմբերի սկզբին՝ մոտավորապես ամսի 10-ի կողմերը, Փարիզում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում կկազմակերպի, NEWS.am-ի թղթակցին ասել է ԵԽԽՎ փոխնախագահ, Ֆրանսիայի Սենատի հայ-ֆրանսիական խորհրդարանական խմբի փոխնախագահ, Ալֆորվիլ քաղաքի նախկին քաղաքապետ Ռենե Ռուկեն:

Նա հավելել է, որ Ֆրանսիայի կողմից ավելի մեծ ճնշում է գործադրվում Ադրբեջանի վրա: Ռենե Ռուկեն հիշեցրել է, որ Սոչիում տեղի էր ունեցել նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ: Անդրադառնալով շփման գծում իրավիճակի սրացմանը` ԵԽԽՎ փոխնախագահն ընդգծել է, որ  Սոչիի հանդիպումից հետո լարվածությունը մեղմացել է:  «Շատ կարեւոր է, որ Սոչիի հանդիպման ընթացքում կողմերը խոսել զրուցել են եւ ըմբռնման ուղին բռնել», - նշել է Ռենե Ռուկեն:

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին Սոչիում տեղի էր ունցել Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել էր ղարաբաղյան հարցը եւ այն հայտարարությունը, որ հիմնախնդրի խաղաղ լուծմանն այլընտրանք չկա:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ