Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

ԱԺ 6-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է.ՄՀԵՐ ՍԵԴՐԱԿՅԱՆԸ ՆԵՂԱՑԵԼ Է ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՑ

Արխիվ 12-16

ԱԺ 6-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է. ՄՀԵՐ ՍԵԴՐԱԿՅԱՆԸ ՆԵՂԱՑԵԼ Է ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՑ

ԱԺ հինգերորդ գումարման վեցերորդ  աշնանային  նստաշրջանը րոպեներ առաջ մեկնարկել է:  Պատգամավորները նոր ուժերով, լիցքերով  պատրաստ են   զբաղվելու օրենսդիր  գործունեությամբ: Սակայն ՀՀԿ պատգամավոր Մհեր Սեդրակյանը բավական անտրամադիր էր:  Լրագրողների  հարցերից ոչ մեկին չպատասխանեց, միայն ասաց, որ խռովել է լրագրողներից:

«Ինչո՞ւ»,- հարցրին լրատվամիջոցների ներկայացուցիչները:

«Ստից բաներ եք  գրում»,- ասաց պատգամավորն ու ներս մտավ դահլիճ:

Հիշեցնենք, որ մամուլը երկար ժամանակ գրում էր Էրեբունիում՝ «լավ տղերքի» շրջանում, բունտ է հասունանում տարածքի «նայողներից» ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի դեմ և ամեն կերպ փորձում են Սեդրակյանին «գծերից քցել»: Պատգամավորը, սակայն, հերքել էր այդ  լուրերը՝ասելով, որ իրենց ոչ  ոք գծերից չի կարող գցել:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ