Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ ՊԱՐԶ ԿԼԻՆԻ, ԹԵ ՈՎ ԿՄԵԿՆԻ ՄԱԼԹԱ

Արխիվ 12-16

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ ՊԱՐԶ ԿԼԻՆԻ, ԹԵ ՈՎ ԿՄԵԿՆԻ ՄԱԼԹԱ

 

Սեպտեմբերի 14-ին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում պարզ կլինի, թե նոյեմբերի 15-ին Մալթայում ով կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ- 2014ե երգի միջազգային հեղինակավոր մրցույթում:

«Մանկական Եվրատեսիլ-2014ե երգի մրցույթի հայաստանյան ընտրական փուլում կպայքարեն տասը մասնակիցներ. Էլինան եւ Արմանը «Galaxyե երգով, Կարեն Օհանյանը եւ Միկան`«Shine outե, Նարեկ Վարդանյանը`«Աշունե, Մերի Քոչարյանը` «Չի կարելիե, Բեթթին (Էլիզաբեթ Դանիելյան) `«People of the sunե, Միկան` «Մանկության խորհուրդե, Mery M` «Peaceե, Յունան` «Walk around), Srbuhi feat. DDJ- «Զուռնաե, Սյուզի Հարությունյանը`«I dreamե:

Այս տարի մրցույթի քվեարկության կանոններում փոփոխություններ չեն սպասվում. Հաղթողը կընտրվի sms քվեարկությամբ եւ պրոֆեսիոնալ ժյուրիի ընտրության արդյունքում` 50/50 հարաբերակցությամբ:

Ի դեպ, այս տարի «Մանկական Եվրատեսիլ- 2014ե երգի միջազգային հեղինակավոր մրցույթին մասնակցության համար Մալթա կմեկնեն Հայաստանի, Վրաստանի, Բելառուսի, Բուլղարիաայի, Կիպրոսի, Իտալիա, Մալթայի, Մոնտենեգրոյի, Ռուսաստանի, Սերբիակի, Շվեդիայիայի, Սլովենիաայի եւ նիդերլանդների եւ Ուկրաինայի ներկայացուցիչները:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ