Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

ՋԱՀԵՐՈՎ ԵՐԹ` ՆՎԻՐՎԱԾ ԻՐԱՔՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵԹԱՐԿՎՈՂ ՄԵՐ ԵՂԲԱՅՐՆԵՐԻՆ

Արխիվ 12-16

ՋԱՀԵՐՈՎ ԵՐԹ` ՆՎԻՐՎԱԾ ԻՐԱՔՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵԹԱՐԿՎՈՂ ՄԵՐ ԵՂԲԱՅՐՆԵՐԻՆ

 

Սեպտեմբերի 11-ին` ժամը 20:00-ին, մի խումբ հայկական եւ եզդիական կազմակերպությունների նախաձեռնությամբ կիրականացվի ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ: Երթը նվիրված է Իրաքում ցեղասպանության եթարկվող մեր եղբայրներին՝ եզդի ժողովրդին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ վաստակավոր արտիստ ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, ապա հավելել. «Հայ ժողովուրդը, առավել քան որեւէ ազգ, գիտի ու ճանաչում է այդ ցավը, գիտի նաեւ, որ դա հետևանքն է 100 տարվա պատմություն ունեցող, բայց դեռեւս անպատիժ մնացած հայ ժողովրդի ողբերգության: Այս երթով կոչ ենք անում միանալ եւ ցույց տալ աշխարհին, որ անպատիժ մնացած հանցանքը ծնել է նոր հանցանք մարդկության դեմ. այսօր ցեղասպանության է ենթարկվում մի անմեղ ժողովուրդ` մեր եզդի եղբայրները, ովքեր մեզ հետ կողք կողքի կռվել են Բաշ Ապարանում, մասնակցել են Սարդարապատի եւ Արցախյան հերոսամարտերին: Մենք ձեզ հետ ենք»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ