ԱԻՄ ԱՌԱՋՆՈՐԴԸ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՑ
Արխիվ 12-16ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՑ
Թեեւ ԱԻՄ նախագահ եւ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նմակմամբ մահափորձի պատմությունը, գոնե իրավական տեսանկյունից, արդեն պատմություն է դարձել, սակայն դրա հետ կապված զարգացումներ դեռ կան: Համենայնդեպսª երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում քննվեց Հայրիկյանի հայցը ընդդեմ մահափորձի գործով դատապարտյալներ Վարդան Սեդրակյանից, Խաչատուր Պողոսյանից եւ Սամվել Հարությունյանից` գումարի բռնագանձման մասին: Հայրիկյանը դատապարտյալներից պահանջում է հանցագործությամբ պատճառված նյութական վնասի փոխհատուցում: ԱԻՄ առաջնորդի շահերը դատարանում ներկայացնում է ՙԼեւ գրուպ՚ փաստաբանական գրասենյակը` ի դեմս փաստաբաններ Լեւոն Բաղդասարյանի եւ Ժիրայր Սաֆարյանի:
Սույն գործով հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 8-ին:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
