ՈՒԿՐԱԻՆԱՑԻՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ՀՍԿԱՅԱԿԱՆ ԵՆ
Արխիվ 12-16Դոնեցկի ինքնապաշտպանության ուժերի հրամանատարության կողմից ներկայացված ամփոփ տվյալները վկայում են, որ իրոք այդ պատերազմում ուկրաինական զինված ուժերը կրում են հսկայական կորուստներ: Այսպես, օգոստոսի 1-ից մինչեւ սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Կիեւին ենթակա զինուժը կորցրել է 14 ինքնաթիռ, 10 անօդաչու թռչող ապարատ, մոտ 180 միավոր խոշոր տրամաչափի ու ինքնագնաց հրետանի եւ հրթիռային համազարկային համակարգեր: Մինչեւ 220 միավոր տանկ, ավելի քան 480 ԲՄՊ եւ ԲՏՌ, մոտ 700 միավոր ավտոմոբիլային տեխնիկա: Դրանից զատ, ոչնչացվել է 76 պահեստներ եւ զինամթերքի, վառելիքի եւ այլ պարագաների պահպանման վայրեր:
Նույն ժամանակահատվածում սպանվել եւ վիրավորվել է մոտ 3600 ուկրաինացի զինվորական:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
