Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ԲՐՈՆԶԵ ԴԱՐԻ ԳԻՆՈՒ ՄԱՌԱՆ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

Արխիվ 12-16

ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ԲՐՈՆԶԵ ԴԱՐԻ ԳԻՆՈՒ ՄԱՌԱՆ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

 


Իսրայելում բրոնզե դարի պալատի պեղումների ընթացքում ԱՄՆ Բրանդեսի համալսարանի աշխատակիցները հայտնաբերել են գինու հսկայական մառան, որտեղ պահպանվել է 40 մեծ գինու տարա, հայտնում է rosbalt.ru-ն։                                 Տարաներում գտնվում են տարբեր բույրերով գինիներ, նրանցում ավելացված են անանուխ, մեղր, ծառերի խեժ, դարչին և այլհոտավետ բույսեր ու համեմունքներ։ Բույրերի նման զանազանությունը վկայում է բույսերի վերաբերյալ մեծ գիտելիքներ ունենալու և գինու արտադրությունում դրանք օգտագործելու ունակության մասին, ինչը թույլ է տվել ստեղծել հավասարակշռված համով և երկար պահպանվելու ունակությամբ բարդ ըմպելիքներ։ Հայտնի է, որ բրոնզե դարում գինու արտադրությունը և կիրառումը շատ տարածված է եղել Միջերկրական ծովի տարածքում և Մերձավոր Արևելքում, սակայն մինչ օրս շատ քիչ են պահպանվել հնագիտական վկայություններն այն մասին, որոնք կհաստատեին գինու դերը։

 

ՆՈՒՆԵ ՉՈԲԱՆՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ