ՙՙՎԵՐՋԻՆ ԴԻՎԵՐՍԻԱՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՄԱՐԴԻԿ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ՚
Արխիվ 12-16ՄԱՐԴԻԿ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ՚
Չնայած վերջին դիվերսիաներից հետո իրավիճակն էականորեն հանդարտվել է, սակայն թե° ԼՂՀ-ի եւ թե° Հայաստանի պաշտպանության գերատեսչություններն ամեն օր հայտարարում են հրադադարի ռեժիմի խախտման հերթական փաստերի մասին: Թե այս պահին ինչպիսին է իրավիճակը սահմանին, այս անգամ փորձեցինք պարզել Տավուշի փոխմարզպետ ԿԱՐԵՆ ԱԴԱՄՅԱՆԻՑ.
-Ի տարբերություն այն դիվերսիաների օրերի, հիմա իրավիճակը սահմանին անհամեմատ խաղաղ է: Մարդիկ իրենց երեխաներին գյուղից գյուղ, թաղամասից թաղամաս էին տեղափոխում ապահովության համար: Բայց այս պահին իրավիճակը իսկապես վերահսկելի է, հանգիստ եւ կայուն: Գյուղացիները իրենց բնականոն առօրյա աշխատանքների մեջ են, երեխաները հաճախում են դպրոցներ:
Փոխմարզպետը համաձայն չէր նաեւ այն տարածված տեսակետին, որ սահմանամերձ գյուղի բնակիչները արտագաղթում են.
- Եթե նման տենդենց էլ նկատվել է, հավատացեք, վերջին դիվերսիաներից հետո մարդիկ վերադառնում են: Տավուշցիները ամեն վայրկյան պատրաստ են բռունցք կազմել եւ մարտնչել հակառակորդի դեմ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
