Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԾԵԾԿՌՏՈՒՔ

Արխիվ 12-16

ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԾԵԾԿՌՏՈՒՔ

Երեւանյան  ՙՖեյմս՚ ակումբում սեպտեմբերի 1-ին յուրահատուկ էր նշվել Գիտելիքի ու դպրության օրը: Երիտասարդները ակումբի ներսում սկսել էին վեճը, հետո Սայաթ-Նովա փողոցում անցել էին ակտիվ գոծողությունների, որոնց մասնակցել էին նաեւ ակումբի տնօրենն ու նրա ընկերները: ՙՏոնակատարությունը՚ ավարտվել էր ոստիկանության բաժնում, որտեղ հայտնվել էին մարմնական վնասվածքներ ստացած երիտասարդները:


ՉԱՎԱՐՏՎԱԾ
ՍՊԱՆՈՒԹՅՈԻՆՆԵՐ


Ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ՙպարանոցի շրջանի ձախ եւ աջ կողմերի կտրած-ծակած վերքեր, կրծքավանդակի ձախ կողմի երկու ծակած-կտրած վերքեր՚ ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 22-ամյա Թեհմինեն: Նույն օրը եւ գրեթե նույն ժամին, հաղորդվել էր, որ ՙձախ կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր` թիակի շրջանում՚ ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 23-ամյա Մասիս Պ.-ն: Վերջինսª Թեհմինեի քրոջ ամուսինն է: Մասիսի ու Թեհմինեի մոր կողմից տրված հաղորդումներից ոստիկանները տեղեկացել էին, որ երկու դեպքում էլ դանակահարողը Թեհմինեի նախկին ամուսինն է:


ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՍՏԱՏՎԵԼ ԷՐ


Սեպտեմբերի 2-ի կեսօրին Հայաստանի ԱԻՆ աշխատակիցները գրանցել էին դիակի հայտնաբերման դեպք: Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Գ.Նժդեհի փողոցի թիվ 84 տան դուռը ջարդած հարեւանները տեսել էին 41-ամյա Մ. Հ.-ի դին:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ