Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

ՙԲԱՐԵԿԵՑԻԿ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՊԵՏՔ Է ՎԱՍՏԱԿԵԼ՚

Արխիվ 12-16

ՙԲԱՐԵԿԵՑԻԿ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՊԵՏՔ Է ՎԱՍՏԱԿԵԼ՚


Իրավունք թերթի հարգելի ընթերցող.
ՙԻրավաբանի ընդունարան՚ էջը կրկին իր դռներն է բացում ձեր առջեւ: Այն ինքնանպատակ չէ. անհրաժեշտ է բարձրացնել քաղաքացու իրավագիտակցությունը, իսկ հարկ եղած դեպքում կանգնել նրա կողքին` վերականգնելու համար խախտված իրավունքը:
Երկրում դեմոկրատիայի, ինչ-ինչ օրենքների անվան տակ տեղի են ունենում այնպիսի գործառույթներ, որոնք քայքայում են քաղաքացու հոգեւոր եւ ֆիզիկական ուժը` նրան դարձնելով ոչ պիտանի իր ընտանիքի եւ վտանգավոր` շրջապատի համար:
Պետական ստրուկտուրաներում, կուսակցություններում, գրանտածիծ հասարակական կազմակերպություններում աճած ու սերտաճած մոլախոտերի դեմ օրենքով սահմանված կարգով եւ չարգելված եղանակով անհրաժեշտ է պայքարել, որպեսզի հնարավոր լինի ապրել արժանավայել եւ բարեկեցիկ: Բարեկեցիկ ապրելու անհրաժեշտ բաղադրիչ է համարվում լինել տերը իրավունքների եւ կրողը պարտականությունների: Իսկ իրավունքների եւ պարտականությունների պաշտպանիչ զրահը համարվում է անձի իրավագիտակցության բարձր մակարդակը: Որքան այն բարձր է, այնքան պաշտպանիչ զրահն անխոցելի է: Որքան պաշտպանիչ զրահն անխոցելի է, այնքան անձը` օրինապաշտ:
Յուրաքանչյուր երեքշաբթի իրավունք թերթի ՙԻրավաբանի ընդունարան՚ էջում, իսկ ամեն երկուշաբթի` ՙԱ1+՚ հեռուստաընկերության ՙՀարց իրավաբանին՚ հաղորդաշարի ուղիղ եթերում ձեզ կներկայացվեն իրավական արդիական թեմաներ, խորհրդատվություն, օրինակներ դատական եւ իրավակիրառ պրակտիկայից:
Տվեք ձեր իրավական հարցերն ու խնդիրները: Բարեկեցիկ ապրելու իրավունքը պետք է վաստակել:
Ուսումնական տարվա բացմանն ընդառաջ` ՙԼեւ գրուպ՚ փաստաբանական գրասենյակը 2014 թվականի սեպտեմբերի 1-ից հայտարարում է անվճար փաստաբանական ծառայությունների միամսյակ ՀՀ բոլոր դպրոցների ուսուցիչների համար, եթե խախտվել են վերջիններիս կամ նրանց ընտանիքի անդամների իրավունքները գյուղապետների, քաղաքապետների, մարզպետերի կամ պետական լիազոր մարմինների հետ իրավահարաբերություններում: Անհրաժեշտության դեպքում անվճար փաստաբանական ծառայությունը ներառելու է դատական պաշտպանություն ներպետական բոլոր ատյաններում, այդ թվում` ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԵՆՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ, ինչպս նաեւ օրինական ուժ ստացած դատական ակտը հարկադիր եղանակով ի կատար ածելը, մինչեւ իրավունքի խախտման իսպառ վերացումը:

ԼԵՎՈՆ ՍՈԽԱԿԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՙԼեւ գրոպ՚ փաստաբանական
գրասենյակի հիմնադիր նախագահ
www.levgroup.am

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ