Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

ՙՙՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ ՍՏԵՂԾԵԼԸ ՄԻԱՅՆ ՈՂՋՈՒՆԵԼԻ Է՚

Արխիվ 12-16

ՙՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ
ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ ՍՏԵՂԾԵԼԸ ՄԻԱՅՆ ՈՂՋՈՒՆԵԼԻ Է՚


ՙԻրավունքը՚ պարբերաբար անդրադառնում է սահմանամերձ տարածքների խնդիրներին, հատկապես հանրության շրջանում շրջանառվող այն խոսակցություններին, որ հակառկորդի վերջին դիվերսիանները անհետեւանք չեն մնացել, եւ սահմանամերձ գյուղի բնակիչները բռնել են արտագաղթի ուղին: Մեզ հետ զրույցում, անդրադառնալով վերոնշյալ խոսակցություններին, Գեղարքունիքի մարզպետ ՌԱՖԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ մասնավորապես ասաց.
-Հակառակորդի դիվերսիոն գործողությունները երբեւէ չեն կարող նպաստել սահմանամերձ գյուղերի բնակիչների արտագաղթին: Հակառակը` դա նրանց միահամուռ է դարձնում, եւ թշնամու դեմ պայքարելու մեծ ուժ է տալիս: Մարդիկ ամուր կպած են իրենց հողին եւ մեր զինվորականների հետ միասին պաշտպանում են մեր հողերը: Ավելին ասեմ, սահմանամերձ տարածքների բոլոր բնակիչները պատրաստակամ կանգնած են, որ գնան սահման եւ պաշտպանեն իրենց հայրենիքը: Ինչ վերաբերում է արտագաղթին, ապա բոլոր ժամանակներում էլ եղել է ե°ւ արտագաղթ, ե°ւ ներգաղթ: Այնպես որ, այժմյան մարդկանց արտագնա աշխատանքը կապել նրա հետ, որ մեր երկրում ամեն ինչ վատ է, եւ մարդիկ միայն արտագաղթում են, ճիշտ չի լինի: Ընդհակառակը, մեր մարզից առաջ` մինչեւ 2005 թվականը, ավելի շատ է նկատվել արտագաղթ, քան` այսօր: Այսօր հակառակ տենդենց էլ է նկատվում:
- Բայց, օրինակ, օրերս Վարդենիսի քաղաքապետն էր մեզ հետ զրույցում ասել, թե մասնավորապես իրենց սահմանամերձ հատվածի բնակչությունը հիմնականում գոյատեւում է արտագնա աշխատանքի հաշվին:
-  Վարդենիսցիների մեծ մասը աշխատում են Սոթքի հանքում: Կոնկրետ Վարդենիսում փոքր մասշտաբով, քիչ-քիչ լուծվում է աշխատատեղերի խնդիրը: Փորձում ենք ամեն հնարավոր պայմանները ստեղծել ներդրողների համար, իսկ նման մարդիկ Վարդենիսում կան:
Ինչ վերաբերում է սահմանամերձ շրջանների նկատմամբ վերջին շրջանում քաղաքական ուժերի մոտեցումներին, կարծում եմ, որ ճիշտ հարց է բարձրացվում, եւ եթե կարողանան սահմանամերձ տարածքներում աշխատատեղեր ստեղծել` դա միայն ողջունելի է:  

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ