Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

ՙՌԴ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ ԻՐ ՆԻՇԸ՚

Արխիվ 12-16

ՙՌԴ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԸ  ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ ԻՐ ՆԻՇԸ՚


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը օրերս իր հայտնի հարցազրույցում խոսել էր նաեւ հայաստանյան տնտեսության մասին` մասնավորապես նշելով. ՙՀայաստանում տնտեսության զարգացման նախադրյալներ չեմ տեսնում՚: Թե որքանով է իրատեսական Քոչարյանի նման հայտարարությունը, փորձեցինք հետաքրքրվել տնտեսագետ ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻՑ, ով ասաց.
-Եսցանկություն չունեմ մեկնաբանել որեւէ մեկի խոսքը: Բայց եթե Ձեզ հետաքրքրում է` Հայաստանում տնտեսության նախադրյալներ կան, թե չկան, ապա պետք է ասեմ, որ այն մարդը, ով չի հավատում Հայաստանի տնտեսության առաջընթացին, կարծում եմ, լուրջ նախապաշարումներ ունի: Առհասարակ, որպես սկզբունք, ինձ համար անընդունելի է այդ հոռետեսությունը: Ավելին ասեմ` այն անձնավորությունը, ով չի հավատում ՀՀ-ի ապագային, նա հայ լինել չի կարող: Որպես տնտեսագետ` ուզում եմ հավաստել, որ Հայաստանի տնտեսությունը երկնիշ փոխզարգացման ռեալ հեռանկարներ ունի, եթե ճիշտ օգտագործվեն մարդկային, հանքահումքային արտադրական եւ ֆինանսական ռեսուրսները: Ընդ որում` օգտագործեն ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ հայության մասնագիտական կարողությունները, ապա Հայաստանը ոչ միայն կարող է, այլ պարտավոր է դինամիկ զարգացում ապահովել: Որովհետեւ դա թույլ կտա ոչ միայն հետ չմնալ տարածաշրջանից, այլ նաեւ իր տեղը ապահովել համաշխարհային տնտեսությունում:
Ես կարծում եմ, որ ժամանակն է, որ մենք մի քիչ ավելի սթափ տրամադրվենք եւ մի կողմ դնենք անձնական նախապաշարումներն ու հաշիվները եւ տեսնենք, թե յուրաքանչյուրս ինչ կարող է անել Հայաստանի համար: Ամեն հայ, անկախ կարգավիճակից, պարտավոր է մտածել, թե ինչ է իրենից կախված, եւ ինքը ինչով կարող է զարգացնել Հայաստանը: Եվ ոչ թե սպասի, նախապայմաններ առաջադրի` մինչեւ ես չլինեմ, ոչինչ չի փոխվի, եւ նման աբսուրդային բաներ ասի: Այնպես որ, Հայաստանում տնտեսական զարգացման հսկայական նախադրյալներ կան:  Ընդ որում, մենք մշակել ենք համապարփակ ծրագիր, որի կետերից մեկի համաձայն` արտահանման կրկնապատկման ռեալ հնարավորություն ենք տեսնում միայն առաջիկա մեկ-մեկուկես տարվա ընթացքում:
- Իսկ ինչի հետ եք կապում Ձեր այդ ողջ լավատեսությունը:
- Ես անձամբ հակված եմ Հայաստանի տնտեսության ապագան կապել գիտական ճյուղերին, եւ, մասնավորապես, հաշվի առնելով տարածաշրջանային զարգացումները: Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրում Հայաստանը կարող է եւ պետք է ունենա իր նիշը: Դրանք բարձր տեխնոլոգիաներն են, որոնք, առանց այն էլ, Ռուսաստանը ներմուծում է եւ, որի պահանջարկը ոչ միայն սահմանափակ չէ, այլ օրեցօր ավելանում է: Եվ այստեղ փոխշահավետ համագործակցության համար լավագույն պայմաններն են, որը պետք է իրացնել: Իսկ այս դեպքում Հայաստանի տնտեսությունը, ինչպես մեր հաշվարկներն են ցույց տալիս, կարող է երկնիշ թվով բավական արագ եւ դինամիկ զարգացում ապահովել:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ