Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՍ ՍԵԶՈՆԻՆ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԳՈՒՄԱՐ ՎԱՍՏԱԿԵԼ, ՀԱԿԱՌԱԿ ԴԵՊՔՈՒՄ ԿՍՆԱՆԿԱՆԱՆ

Արխիվ 12-16

ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՍ ՍԵԶՈՆԻՆ  ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԳՈՒՄԱՐ  ՎԱՍՏԱԿԵԼ, ՀԱԿԱՌԱԿ

ԴԵՊՔՈՒՄ ԿՍՆԱՆԿԱՆԱՆ

 

Վերջին օրերին «Իրավունքի» խմբագրություն էին զանգահարել  մի խումբ քաղաքացիներ, որոնք դժգոհում էին Հայաստան-Ռուսաստան ինքնաթիռի տոմսերի  գների  բարձրացումից: Քաղաքացիներից մեկի  տեղեկացմամբ  70.000 դրամ արժողությամբ տոմսը մի քանի օր առաջ ինքը ստիպված է եղել  գնել 180.000 դրամով: Ինչո՞վ է  պայմանավորված տոմսերի այսպիսի գնաճը, արդյոք Վերին Լարսի անցակետի փակ լինելը հնարավորություն է ընձեռել  որոշ ավիաընկերությունների՝ տոմսերի գինը կրկնակի  բարձրացնելու:

Քաղավիացիայի գլխավոր  վարչության  մամլո քարտուղար Ռուբեն Գրձելյանն «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ  քաղավիացիայի վարչությունը չի  զբաղվում և չի վերահսկում   ավիատոմսերի գնագոյացման հարցերով: «Մենք միայն տրամադրում ենք լիցենզիաներն ու թույլտվությունները: Իսկ ավիատոմսերի գները որոշում է շուկան»,- ասաց մամլո քարտուղարը:

Մամլո քարտուղարի խոսքով՝ գնագոյացման հարցը բարց գործընթաց է .«Ցանկացած ավիաընկերություն սկզբում վաճառում է էժան տոմսերը: Երբ թռիչքին  մնացել է  երեք- չորս օր, արդեն մնում են  տվյալ չվերթի թանկ տոմսերը»:

Փորձեցինք կապ հաստատել  նաև մի քանի ավիաընկերությունների հետ՝պարզելու՝արդյոք վերջին մի քանի օրերին իրենց ընկերությունը  բարձրացրել է տոմսերի գինը: Լսելով, որ իրենց զանգահարել  է լրատվամիջոցի ներկայացուցիչ,  ընկերությունների ներկայացուցիչները խուսափողոկան պատասխան տվեցին՝ասելով, որ տնօրենն այս պահին ժողովի է: Որքան էլ զարմանալի թվա,  պատասխան չստացանք նաև «Աէրոֆլոտ»  ռուսական  ընկերության հայաստանյան մասնաճյուղի  տնօրեն Ալեքսեյ Ռուդիխից, ով խորհուրդ տվեց զանգահարել Մոսկվայում գտնվող  իրենց ընկերության  մամլո ծառայություն:  Պարզաբանում  ստացանք միայն «Էյր Արմենիա» ավիաընկերության կոմերցիոն տնօրեն Սիմոն Ավագյանից: Վերջինիս խոսքով՝  տոմսերի կտրուկ գնաճը  հարաբերական  հասկացություն է. «Կա պահանջարկ և առաջարկ, կա մեծ մրցակցություն շուկայում: ՀՀ կառավարությունը հայտարարել է բաց երկնքի քաղաքականություն, որը հնարավորություն է տալիս ազատականացնել գնագոյացման գործընթացը: Հիմա ավիատոմսերի մեծ  պահանջարկ կա շուկայում: Ավիաընկերությունները փորձում են գումար  վաստակել այս սեզոնին, որպեսզի կարողանան գոյատևել , հակառակ դեպքում կսնանկանան:  Սկզբում ուղեւորները գնում են ցածր արժեք ունեցող տոմսերը, հետո  մնում են թանկ տոմսերը:  Օրինակ, երկու օր առաջ հոկտեմբեր ամսվա Երևան- Մոսկվա ավիատոմսը մեկ անձի համար  վաճառվել է 150.000 դրամով, որը ներառում է մեկնումն ու վերադարձը»:

Սիմոն Ավագյանի խոսքով՝  բնական է, որ  այս սեզոնին ավիատոմսերի գնաճ է արձանագրվում, քանի որ կա պահանջարկ, բայց  ավիատոմսերի բարձր գներն  այդքան էլ կապ  չունի Վերին Լարսի անցակետի հետ, որը բացվել է միայն երկու օր առաջ:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ