Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

ՀՈԳԵԲԱՆ.«ԵԹԵ ՄԱՐԴԻԿ ՀԱՆԳՍՏԻՑ ՀԵՏՈ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏԵԼ, ԱՊԱ ՆՐԱՆՔ ԼԻԱՐԺԵՔ ՀԱՆԳՍՏԱՑԵԼ ԵՆ»

Արխիվ 12-16

ՀՈԳԵԲԱՆ.«ԵԹԵ ՄԱՐԴԻԿ ՀԱՆԳՍՏԻՑ ՀԵՏՈ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏԵԼ, ԱՊԱ ՆՐԱՆՔ ԼԻԱՐԺԵՔ ՀԱՆԳՍՏԱՑԵԼ ԵՆ»

 

Հանգստից հետո կրկին աշխատանքի վերադառնալու եւ հետհանգստյան բարդությունները հաղթահարելու համար,  հոգեբան Սամվել Խուդոյանը խորհուրդ է տալիս` արձակուրդից վերադառնալ 2-3 օր շուտ եւ նախապատրաստվել աշխատանքի: «Սովորաբար  հանգստից վերադառնալուց հետո մարդկանց  մոտ առաջանում են խնդիրներ` տեղին հարմարվելու հետ կապված: Նկատվել է, որ մարդկանց 10-15 մոտ` արձակուրդից վերադառնալուց հետո յուրահատուկ թեթեւ տխրություն, թուլություն եւ անտարբերություն է նկատվում: Այսպիսի դեպքերն  առաջանում են այն ժամանակ, երբ մարդը լավ չի հանգստանում: Նկատվող այս անհարմարավետությունը  տեւում է ամենաշատը մեկ շաբաթ, որից հետո անցնում է»,-նշեց ՍԱՄՎԵԼ ԽՈՒԴՈՅԱՆԸ: Հոգեբանը փաստեց, որ իր աշխատանքային գործունեության ընթացքում դեռեւս իրեն չեն դիմել հանգստից հետո աշխատանքին վերադառնալու դժվարությունների հետ կապված խնդիրներով.«Մարդկանց 99 տոկոսը այդ խնդիրները հեշտությամբ հաղթահարում է: Եթե մարդիկ հանգստից հետո ցանկանում են աշխատել` նշանակում է նրանք  լիարժեք վայելել են  իրենց հանգիստը»,-ավելացրեց Ս. Խուդոյանը:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն էլ  ընդգծեց, որ մարդուն հանգիստն  անհրաշետ է, քանի որ նա ֆիզիկապես չի կարող անընդհատ լինել լարվածության մեջ: Ըստ նրա,  եթե մարդն աշխատում է 14 ժամ, ապա նրա աշխատանքը ավելի քիչ արդյունք է տալիս: «Հագիստը դարձել է մեր կենցաղի, մշակույթի եւ արդյունաբերության լուրջ գործոնն, այն մարդը ով չի հանգստանում, նա վատ է աշխատում եւ չի զարգանում: Եթե մարդը մեկ շաբաթով մեկնում է հանգստի, ապա վերադառնալուց նա թարմ աչքով է նայում իր աշխատանքին  եւ տեսնում է բոլոր բացերը»,-շեշտեց  է ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ