Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՏԱԼՈՒ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՄ. ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՅՏԱՐ

Արխիվ 12-16

Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՏԱԼՈՒ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՄ. ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ

ԱՐՁԱԳԱՆՔԸ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

 

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում  հայտարարել էր, որ ամենևին չէր խանգարի դադարեցնել աշխատանքային շաբաթվա կազմալուծումը բազմաթիվ մեռելոցներով և վերադառնալ նախկին ժամային գոտի: «Իրավունքը» հոգևորականներից  պարզեց՝ ինչպե՞ս են արձագանքում  երկրորդ նախագահի այս հայտարարությանը

Արցախի թեմի առաջնորդ Պարգեվ սրբազանը մեզ հետ զրույցում հիշեցրեց՝  տարվա կտրվածքով հինգ մեռելոցի օր ունենք: Այդ օրերին մարդուն ժամանակ ենք տալիս ներկա լինել պատարագին, այցելել գերեզմանոց և տաղավար տոնի լուրը փոխանցել: «Ինչ տարբերություն մենք շաբաթ օրն աշխատենք, թե երկուշաբթի: Աշխատանքային ռեժիմն այստեղ չի խափանվում, բայց հոգևոր առումով ազգը շահում է որպես առաջին քրիստոնյա ազգ:  Եթե մենք առաջնորդվենք այդ մտածելակերպով,  դե կներեք, եկեք ապրիլի 24-ն էլ կրճատենք, չգնանք Ծիծեռնակաբերդ»,-ասաց սրբազանը:

Մտահոգիչ չէ՞, որ  մեռելոցների թիվը աշխատանքայի օրերի վերածելու առաջարկությամբ հանդես է գալիս նախկին նախագահը: Դա ընդամենը իր կարծիքն է,  ամեն մարդ իրավունք ունի ազատ արտահայտել իր կարծիքը:

Հայորդաց տների տեսուչ-տնօրեն Կոմիտաս վարդապետ Հովնանյանի կարծիքով էլ  մեռելոցներով մենք հարգում ենք մեր նախնյաց հիշատակը: «Կցանկանայի այդքան չվարկաբեկեին իրենց ազգային դիմագիծը, որովհետև այն անձը, որը  քննադատում է իր ազգային արժեքները, առաջին հերթին քննադատում է ինքն իրեն և ցույց տալիս, որ ազգային առումով ինչ-որ բան իր մոտ տկար է»,- պատասխանեց  վարդապետը:

Նախկին նախագահի մակարդակով հնչեցված  այս հայտարարությունը  մեր զրուցակիցը  մեսիջ հանրությանը չի համարում: «Դա խոսում է այն մասին, որ  70 տարվա անաստվածությունը իր հետքը թողնում  է այս օրերի վրա: Մեր անկախությունը վերականգնելով՝ պետք է վերականգնեիք մեր ազգային ոգին, ազգային սովորույթներն ու ավանդույթները, որոնցից հրաժարվելով՝ մենք հրաժարվում ենք մեզանից»,-պարզաբանում է Կոմիտաս վարդապետը:

Հետաքրքիր է՝ի՞նչ խորհուրդ կտա հոգևորականը Ռոբերտ Քոչարյանին: «Ես  Ռոբերտ Քոչարյանին ոչ մի խորհուրդ տալու տրամադրություն չունեմ, քանի որ ամեն մեկը հայտնում է  իր տեսակետը: Ես հայտնեցի իմ տեսակետը»,- եզրափակեց   Հայորդաց տների տեսուչ-տնօրենը:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ