Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

29 օգոստոս - 4 սեպտեմբեր

Արխիվ 12-16

29 օգոստոս - 4 սեպտեմբեր

 

ԽՈՅ- Շաբաթվա սկզբին ձեզ կտանջի գործունեության ծարավը, բայց դժվար թե կարողանաք արժանի գործ կատարել: Եթե այս շաբաթ նախատեսված է երկարատեւ ուղեւորություն, ապա այն կանցնի շատ ծանր: Շաբաթվա երկրորդ կեսի համար կարող եք ծրագրել պատասխանատու եւ լուրջ գործ:

ՑՈՒԼ- Շաբաթվա սկզբին զգույշ եղեք ղեկի մոտ, էլեկտրասարքավորումներ օգտագործելիս, փողոցում, աշխատեք խուսափել տհաճ անձնավորությունների հետ հանդիպումից: Շաբաթվա երկրորդ կեսին հաջողությամբ կարող եք հանգստանալ ձեր երկրի սահմաններից դուրս:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ-
Ձեր մրցակիցը կարող է անցնել կոնկրետ գործողությունների, ընդ որում, դա վերաբերում է ինչպես բիզնեսին, այնպես էլ անձնական կյանքին: Աշխատեք որեւէ կերպ չգրգռել ձեր երկրորդ կեսին: Շաբաթվա երկրորդ կեսին խուսափեք նոր ծանոթություններից, պատահական ինտիմ կապերից:   

ԽԵՑԳԵՏԻՆ- Շաբաթվա սկզբին շրջապատի մարդիկ ձեր ուսերին կբարդեն ավելորդ հոգսեր: Ջրի երես դուրս կգան ձեր հին պարտքերը, որոնք անմիջապես կվերածվեն անհապաղ լուծում պահանջողգործերի: Շաբաթվա երկրորդ կեսին ձեզ օգնության կգան գործընկերներն ու մտերիմները:     

ԱՌՅՈՒԾ- Դուք ստիպված կլինեք ընտրություն կատարել սիրո կամ կարիերայի, զվարճությունների կամ գործերի միջեւ: Ընդ որում, ինչ էլ ընտրեք, գոհ չեք լինի բաց թողնված հնարավորությունների պատճառով: Շաբաթվա երկրորդ կեսին աչքի կընկնեք աշխատասիրությամբ, իսկ կանայք կարող են զբաղվել իրենց արտաքինով:   

ԿՈՒՅՍ- Շաբաթվա սկիզբը խնդիրներ կառաջացնի բարեկամների հետ: Դա լավագույն ժամանակ չէ նաեւ ավելի բարձր պաշտոնի հասնելու համար, քանի որ ընտանեկան խնդիրները կարգելակեն ձեր թռիչքը: Շաբաթվա երկրորդ կեսին հատկապես կբերի սիրահարվածների բախտը, իսկ մյուսները կարող են ակնկալել ֆինանսական հաջողություն:

ԿՇԵՌՔ- Ստիպված կլինեք շատ ժամանակ ծախսել ճանապարհներին, իսկ ամենօրյա պարտականություններն էլ կշատանան: Շաբաթվա երկրորդ կեսին աշխատեք ղեկավարությանը չանհանգստացնել խնդրանքներով: Ուշադիր եղեք առողջության նկատմամբ:            

ԿԱՐԻՃ- Շաբաթվա սկզբին կառաջանան ֆինանսական խնդիրներ: Այդ օրերին ձեզ վրա վերցրած ֆինանսական պարտավորությունները իվիճակի չեք լինի կատարել, նոր աշխատանքը եկամտաբեր չի լինի, իսկ խոշոր գնումները անհաջող կլինեն: Շաբաթվա երկրորդ կեսին կլինեն հաճելի հանդիպումներ եւ ռոմանտիկ ծանոթություններ:         

ԱՂԵՂՆԱՎՈՐ- Հատկապես շաբաթվա սկիզբը շատ լարված կլինի,որը ձեզնից կպահանջի նախաձեռնություն եւ ակտիվություն: Խուսափեք սիրո խոստովանություններից, եղեք հոգատար ձեր մտերիմների նկատմամբ: Շաբաթվա երկրորդ կեսին ձեզ կտանջեն ֆինանսական խնդիրները:        

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ- Շաբաթվա սկզբին խուսափեք նախաձեռնությունցուցաբերելուց: Ձեզ կխանգարեն մեկ մրցակիցները, մեկ ընտանեկանխնդիրները: Խուսափեք անծանոթ մարդկանց հետ շփվելուց: Շաբաթվա երկրորդ կեսին ցուցաբերեք նախաձեռնություն, գործեք ինքնուրույնª չսպասելով որեւէ մեկի օգնությանը:

ՋՐՀՈՍ- Շաբաթվա սկզբին խորհուրդ չի տրվում նոր գործ սկսել, քանի որ դրանով կարող եք վատացնել հարաբերությունները ընկերների եւ սիրելիների հետ: Շաբաթվա երկրորդ կեսը նույնպես հաջող չի լինի, բայցայն կանցնի խաղաղ, իսկ ձեր նախաձեռնություններն իզուր կանցնեն:

ՁԿՆԵՐ
- Անհարթությունները կարող են սկսվել հենց երկուշաբթի առավոտյան: Ավելի շատ չի բերի նրանց բախտը, ովքեր ձգտում են բարձր պաշտոնի: Ձեզ անընդհատ գործից կկտրեն ընկերները, ծանոթները եւսիրելիները: Այնպես որ, այդ օրերը չեք կարող նվիրել ձեր կարիերային:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ