Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

SINQUEFIDELD CUB ՄՐՑԱՇԱՐՆ ԱՐՈՆՅԱՆԸ ՍԿՍԵՑ ՈՉ-ՈՔԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՎ

Արխիվ 12-16

SINQUEFIDELD CUB ՄՐՑԱՇԱՐՆ
ԱՐՈՆՅԱՆԸ ՍԿՍԵՑ ՈՉ-ՈՔԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՎ


Այս օրերին հայ շախմատիստները մասնակցում են միջազգային մի շարք մրցաշարերի: Միջազգային վարպետ Մհեր Հովհաննիսյանը (Բելգիա) Բրասշաատ քաղաքում անցկացված օփենում 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր եւ 166 մասնակիցների մեջ գրավել է առաջին տեղը: Նույնքան միավոր է վաստակել նաեւ գրոսմայստեր Էրիկ Վան դեն Դոելը, բայց նա հայ շախմատիստին զիջել է լրացուցիչ ցուցանիշներով:
Մեր մեկ այլ հայրենակից, միջազգային վարպետ Ռուսլան Կուրայանը  Գերմանիայում կայացած բաց մրցաշարում 9 հնարավորից հավաքել է 7,5 միավոր եւ 228 մասնակիցների մեջ բաժանել է 1-4-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Կուրայանին շնորհվել է երրորդ մրցանակը: Իսկ մրցաշարի հաղթող է դարձել գերմանացի գրոսմայստեր Ռենե Շտերնը:
Հայաստանի շախմատի կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը, այս օրերին ԱՄԷ-ի Շարժա քաղաքում մասնակցում է շախմատի կանանց ՖԻԴԵ-ի Գրան պրի մրցաշարին: Մրցաշարի երրորդ տուրում Էլինա Դանիելյանը սպիտակներով հաղթել է Քաթարի ներկայացուցիչ Ժու Չենին: Այս հաղթանակն առաջինն էր կանանց Հայաստանի հավաքականի առաջատարի համար: Երրորդ տուրից հետո Էլինա Դանիելյանն ունի 1.5 միավոր եւ առաջատարներին զիջում է մեկական միավոր:
Իսկ ահա շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը, ով ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող Sinquefield Cup մրցաշարը մեկնարկել է ոչ-ոքի արդյունքովª սպիտակներով խաղաղությամբ բաժանվելով ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ: Երկրորդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի բուլղարացի Վեսելին Տոպալովը, ով առաջին տուրից հետո միավոր չունի: Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է իտալացի Ֆաբիանո Կարուանան, ով առավելության էր հասել Տոպալովի նկատմամբ:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ