ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԷՐ
Արխիվ 12-16ՊԱՏՃԱՌՈՎ ԷՐ
Ինչպես հայտնի է, օրերս Երեւանի Էրեբունի թաղամասում տեղի ունեցել արտակարգ եւ ողբերգական դեպք: Ամուսինը նախ սպանել է կնոջը, ապա ինքն է փորձել ինքնասպան լինել: Թե ինչն էր ամուսինների նման պահվածքի պատճառը, փորձեցինք հետաքրքրվել նրանց հարեւաններից, ովքեր նշեցին, որ ամուսինները` մի մասի խոսքով` խանդի պատճառով, մյուսների կարծիքով էլ` կենցաղային հարցերի շուրջ մոտ մեկ ամիս է, ինչ բաժանվել էին: ՙԻսկ դեպքի օրը կինը եկել էր բաժանման հարցերը վերջնական լուծելու համար: Նրանք բավական հաշտ ապրող ընտանիք էին, ստույգ չգիտենք ոչ բաժանման պատճառը, ոչ էլ` սպանության: Իրենք ունեին երկու երեխա` տղա եւ աղջիկ՚,- պատմեց մեր զրուցակիցներից մեկը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
