Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

ՙՙԵՐԿՐԱՊԱՀԸ ՉԵՂԱԾ ՈՒ ՉՍՏԵՂԾՎԱԾ ԲԱՆԵՐԻ ԳՈՎԱԶԴՈՎ ՉԻ ԶԲԱՂՎԵԼՈՒ՚

Արխիվ 12-16

ՙԵՐԿՐԱՊԱՀԸ ՉԵՂԱԾ ՈՒ ՉՍՏԵՂԾՎԱԾ
ԲԱՆԵՐԻ ԳՈՎԱԶԴՈՎ ՉԻ ԶԲԱՂՎԵԼՈՒ՚

ՙԱրաբո՚ ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, ՙՍեւ հովազ՚ ջոկատի հրամանատար, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանը, Ապարանի ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը եւ ուրիշներ, որոշել են ստեղծել` որպես ԵԿՄ-ին  այլընտրանք, ՙԱզատամարտիկների դաշինք՚ կազմակերպությունը: Ի դեպ, շրջանառվում են խոսակցություններ, որ այն ֆինանսավորվելու է ԲՀԿ-ի կողմից ու հարելու է ոչ իշխանական քառյակին: Թե ի±նչ են մտածում ՙԵրկրապահ կամավորականների միության՚ ղեկավարներն այս նոր միության մասին, ՙԻրավունքը՚ փորձեց պարզել հենց իրենցից, սակայն վերջիններս 7-օրյա ուխտագնացության շրջանակներում` գտնվում էին ԼՂՀ սահմանապահ դիրքերում: Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց կապ հաստատել ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի խոսնակ ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ, ով մասնավորապես նշեց.
- ԵԿՄ-ն ժամանակի հրամայականով ստեղծված կառույց է` պատերազմի ժամանակ արյան կանչով ստեղծված ու լուրջ կայացած կառույց, որը Սպարապետն է ստեղծել: Մինչեւ այսօր էլ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի դրած ավանդույթներն են շարունակվում ԵԿՄ-ում: Այնպես որ, անդրադառնալով Ձեր նշած կառույցին` ասեմ, որ երկրապահը չեղած, չստեղծված բաների գովազդով չի զբաղվելու: Դուք խոսում եք մի բանի մասին, որը գոյություն չունի, ու ինձ թվում է` գոյություն չի էլ ունենալու:
Դրա համար էլ, մենք իրենց մասին չենք խոսելու, այլ` միայն մեր գործերի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ