Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ, ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆ ՏՎԵՔ. ՎԱՆՈՆ ՈՒԶՈՒՄ ԷՐ ՎԱՐԿԱԲԵՐԵԼ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ

Արխիվ 12-16

ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ, ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆ ՏՎԵՔ. ՎԱՆՈՆ ՈՒԶՈՒՄ

ԷՐ ՎԱՐԿԱԲԵՐԵԼ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ


Մոնթե Մելքոնյանի մահվանից՝ 1993թ-ի հունիսի 12-ից անցել է 21 տարի: Պաշտոնական տեսակետի համաձայն՝ հետախուզության նպատակով Մոնթեն մարտընկերների հետ մեկնում է Աղդամի շրջանի Մարզիլի գյուղի մատույցներ, որտեղ ադրբեջանական զրահամեքենայի կրակոցից զոհվում է։ Շատերի կարծիքով, սակայն, ադրբեջանական զրահամեքենայի  Մարզիլի գյուղի  մատույցներում հայտնվելը  կազմակերպված  էր: Կարծիք կա, որ   ժողովրդի կողմից  իր կենդանության  օրոք սիրված  Մոնթեի մահը ձեռնտու էր  ՀՀ այն ժամանակվա իշխանություններին: Պատահական չէ, որ այսօր  Թալին ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանը  լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանով է սպանվել Արցախյան ազատամարտի հերոս Մոնթե  Մելքոնյանը:

Արդյոք ՀՀ առաջին նախագահ  կապ ունի այդ սպանության հետ,  «Իրավունքը» փորձեց պարզել  Մոնթեի մտերիմ  ընկերոջ, արցախյան ազատամարտի մասնակից Վահե Շահմուրադյանից:  Վերջինս հիշեցրեց 1992-1996 ներքին գործերի նախարար  Վանո Սիրադեղյանի հայտարարությունը. «Երբ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ վարչապետ եղած ժամանակ ճնշեց Վանո Սիրադեղյանին, վերջինս ասել էր՝ Արթուր Մկրտչյանի, Մոնթե Մելքոնյանի  համար պատասխան տվեք: Վանոն ուզում էր վարկաբերել Քոչարյանին»:

Ըստ ազատամարտիկի՝ իրականությունը մի փոքր այլ է. «Մոնթեն գաղափարական կռվող էր, ում սիրեց ժողովուրդը նրա կենդանության օրոք և այն աստիճանի, որ պատրաստ էր անգամ արձան կանգնեցնելու նրա պատվին: Կռվող  տղերքի սերուցքին 1990- ականներին  վերացրին,  բայց ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ Ռ.Քոչարյանը  չունեին հնարավորություն՝  սպանության  պատվեր իջեցնելու, քանի որ ցածր օղակների ներկայացուցիչներ էին: Լևոն Տեր-Պետրոսյանը ևս Ղարաբաղում այդքան ուժ չուներ, որ կարողանար այդ քայլն անել: Կար մի ուժ, որն այն ժամանակ իշխում էր և՛ Արցախի, և՛ Հայաստանի և՛ Ադրբեջանի զինուժի ու գաղտնի ծառայությունների վրա: Խոսքը Ռուսաստանի գլխավոր ռազմական հետախուզության վարչության մասին է»:

ԻՆՉ-ՈՐ ՄԵԿՆ ԱՍԵԼ Է ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՆ, ՈՐ ՄՈՆԹԵՆ ԼԻՆԵԼՈՒ Է ՄԱԶԻԼԻԿ ԳՅՈՒՂԻ ԿՈԼՑԵՎՈՅԻ ՄՈՏ


Վահե Շահմուրադյանը պատմում է մանրամասներ Մոնթե Մելքոնյանի զոհվելուց 20  րոպե առաջ. «Մոնթեն իր մահվանից քսան րոպե առաջ խոսում է արցախյան ազատամարտի մասնակից Վիտալի Բալասանյանի հետ՝ասելով, որ իր մոտ քարտեզ կա և 15 րոպե հետո կլինի այս կետի, 20 րոպե հետո՝ այն կետի վրա:  Մոնթեն  գնում էր ներկայումս  Նելսոն Սողոմոնյանի մոտ  (ներկայումս նա ԼՂՀ  Մարտունու շրջանի վարչակազմի  ղեկավարն է-խմբ.)՝Աղդամի  ազատագրման  պլանը կազմելու համար: Ճանապարհն անցնում  էր Աղդամի Մարզիլի գյուղով: Մի քանի անգամ Մոնթեն կապվում է Նելսոնի հետ, ով նրան ասում է՝ճանապարհը մաքուր է: Հասնելով գյուղի կոլցեվոյի մոտ՝ Մոնթեն ու նրա վարորդը՝Կոմիտասը, տեսնում են զինվորների և զրահապատ մեքենա (ԲՄՊ -1): Ավոն կանգնեցնում է մեքենան և հարցնում. «Ասոնք հոս ի՞նչ կենեն»: Կոմիտասը  հարցնում է զինվորներին՝ հայեր եք, թե՞ թուրքեր: Ասում են՝ թուրքեր: Սկսվում է կռիվը: Մոնթեն, Կոմիտասը և իր երեք օգնականները վազում են դեպի պատի կողմը: ԲՄՊ-ն կրակում է. մի փամփուշտը զուր է անցնում, երկրորդն արդեն դիպչում է պատին, պատն էլ ռեկաշետ անում  ու   բեկորը մտնում  է Մոնթեի գլուխը: Ադրբեջանցի զինվորներից երկուսին  գերի են տանում: Հետագայում այդ զինվորներից մեկին Մոնթեի օգնականը, ով հիմա ԼՂՀ պաշտպանության նախարարն է՝ Մովսես Հակոբյանը, գնդակահարում է, մյուսին Ռոբերտ Քոչարյանը, չգիտես ինչու  փոխանակում է Ադրբեջանում գտնվող հայ գերիներից մեկի հետ: Գերի ընկած ադրբեջանցի զինվորը մինչ  գնդահակարվելն ասում է, որ վաթսուն զինվոր, երկու տանկ, մեկ ԲՄՊ նորից գալիս են դեպի գյուղի մատույցներ:  Մեր շտաբի պետ Աբրիկ Հայրապետյանը հասնում է իր զինվորներով. ազերի զինվորները ճողոպրում են: Ես կարծում եմ՝ ինչ-որ մեկն ասել է հակառակորդին, որ Մոնթեն լինելու է Մազիլիկ գյուղի կոլցեվոյի մոտ»:

Ըստ ազատամարտիկի՝ այս պատմությունը բավական երկար է և շատ մանրամասներ կարելի է ներկայացնել, բայց մի  բանում պրն Շահմուրադյանը վստահ է՝ ոչ միայն Մոնթեի, այլև Լեոնիդ Ազգալդյանի և արցախյան շարժման  լավագույն տղաների սպանությունը կարող էր պատվիրել  երրորդ մի ուժ՝ Ռուսաստանի գլխավոր ռազմական  հետախուզության վարչությունը:


ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԱՆՈՒՂՂԱԿԻՈՐԵՆ ԿՐՈՒՄ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ


Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի պատասխանատվությանը Մոնթե Մելքոնյանի մահվան հարցում, ըստ Շահմուրադյանի՝ ՀՀ առաջին նախագահն այդ պատասխանատվությունը  անուղղակի կրում է թե Մոնթեի, թե մնացած տղաների համար: «Մոնթեին  շատ հրամանատարներ ու պաշտոնյաներ խանդում էին,  չէին սիրում նրան, քանի որ նա սիրված էր ժողովրդի կողմից: Եթե Մոնթեն հիմա  ողջ լիներ,  կլիներ ՀՀ նախագահ»- եզրափակեց Վահե Շահմուրադյանը:


Իսկ թե որտեղ է հիմա Մոնթեի ընտանիքը եւ ինչով է զբաղված, կներկայացնենք հաջորդիվ:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ