Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

ՈՍԿԵՎԱԶԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԸ ՏԵՂՅԱԿ ՉԷՐ, ՈՐ ՀԱԿՈԲ ԻՆՋԻՂՈՒԼՅԱՆԻՆ ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ

Արխիվ 12-16

ՈՍԿԵՎԱԶԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԸ ՏԵՂՅԱԿ ՉԷՐ, ՈՐ ՀԱԿՈԲ ԻՆՋԻՂՈՒԼՅԱՆԻՆ

ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ

2013-ի օգոստոսին գերի ընկած զինծառայող Հակոբ Ինջիղուլյանին օգոստոսի 26-ին Բաքվից տեղափոխել են երրորդ երկիր։ Դեռևս 2014-ի մարտին հայտնի էր դարձել, որ Ինջիղուլյանի հետ կապված գործողություններն անցել են ՄԱԿ-ի լիազորությունների տիրույթ։

«Իրավունքի» հետ զրույցում Ինջիղուլյանի  ծննդավայր Ոսկեվազ գյուղի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանն  ասաց, որ ինքը ծնողներից  լսել էր, որ  Ինջիղուլյանին պետք է տեղափոխեն, բայց թե երբ, հստակ չգիտեր.« Ընտանիքի անդամների հետ հանդիպել եմ  մի քանի օր առաջ, ասացին՝ Հակոբին տեղափոխելու են, բայց երբ, չգիտեին»:

Գյուղապետի խոսքով՝ ինքը դեռ չի հանդիպել Ինջիղուլյանի ընտանիքի անդամների հետ, չի  խոսել նրանց հետ՝ մանրամասներ  իմանալու համար:  Մեզանից լսելով համագյուղացու տեղափոխման մասին՝ Հայկ հովհաննիսյանը խոստացավ անպայման հանդիպել   Ինջիղուլյանի ընտանիքի անդամների հետ: Փաստորեն գյուղապետի խոսքից դարձավ, որ  Ոսկեվազ գյուղը դեռ տեղյակ չէ, որ Հակոբ Ինջիղուլյանն արդեն երրորդ երկիր:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ