Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

ՎԵՐՋԻՆ ԳՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 12-16

ՎԵՐՋԻՆ ԳՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները օգոստոսի 24-ին գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության բաժին էին բերման ենթարկել Երեւանի երեք քաղաքացիների: Իրավապահները պարզել էին, որ այդ անձինք հուլիս-օգոստոս ամիսներին կատարել էին բազմաթիվ գողություններ:
Հանցավոր այդ եռյակի գործողությունների հիմնական թիրախներն էին հանդիսացել Ծաղկաձորի մի շարք հյուրանոցային համալիրներ ու հանգստյան տներ: Հանցագործները ՙձեռքի հետ՚ ՙհյուրընկալվել՚ էին նաեւ Հրազդանում գործող ավտոպահեստամասերի խանութում եւ բենզալցակայանում: Դա նախնական տվյալներով. ոստիկանները կասկածներ ունեն, որ այդ ՙգաստրալյորները՚  բացի գողություններից, կատարել են այլ հանցագործություններ եւս, մասնավորապես կողոպուտներ:


ՙՄԱՄԱ ՄԻԱ՚ ԿԱՄª ՙՎԱԽ, ՄԱՄԱ ՋԱՆ՚

Երեւանում, օգոստոսի 25-ի կեսգիշերին, Ալեք Մանուկյան փողոցում` ՙՄամա միա՚ կարաոկե ակումբի հարեւանությամբ ՙմինի մայդան՚ էին կազմակերպել հայ եւ ուկրաինացի աղջիկները: Միմյանց բարոյական եւ մարմնական վնասվածքներ պատճառելուց բացի, աղջիկները կոտրել էին ակումբի գովազդային վահանակը: Իրավապահները կարծում են, որ մարտական լիցքը աղջիկները ստացել էին ակումբում: Իսկ այն, որ նրանց լիցքաթափել են ոստիկանության բաժնումª կասկածից վեր է:


ԽԱՆԴ, ԹԵ ԿԵՆՑԱՂ

Մայրաքաղաքի Էրեբունի թաղամասում օգոստոսի 25-ին  սպանվել էր 40-ամյա կին: Հիմնական վարկածն էª կենցաղային վեճը: Միաժամանակ, դատելով սպանվածի հարեւանների դիտարկումներից, չի բացառվում, որ սպանողը հանգուցյալի նախկին ամուսինն էր, իսկ շարժառիթըª խանդը:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ