Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ՝ ՎՐԱՍՏԱՆԸ ՑԱՆԿԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԶԱՐԳԱՑՆԵ

Արխիվ 12-16

ՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ՝ ՎՐԱՍՏԱՆԸ ՑԱՆԿԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԶԱՐԳԱՑՆԵԼ. Դ.ԲԱԲԱՅԱՆ

ԼՂՀ պաշտպանության  նախարարության տվյալների համաձայն՝ Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը: ԼՂՀ  նախագահի մամուլի խոսնակ  Դավիթ Բաբայանն «Իրավունքի» հետ զրույցում  ասաց, որ  Ադրբեջանը վաղուց դարձել է ահաբեկչական պետություն, որը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը և լարվածություն առաջացնում: «Ինչպես նացիստական Գերմանիան էր իրեն այդպես պահում, այնպես էլ դրանք, ոչ մի տարբերություն,- ասաց Բաբայանը:

Ինչ վերաբերում է  օգոստոսի 19-ին Վրաստանի, Ադրբեջանի  և Թուրքիայի պաշտպանության նախարարների հանդիպման  ընթացքում քննարկված ռազմական նոր դաշինք ստեղծման գաղափարին, պրն Բաբայանն ասաց, որ դեռ վաղ է  դրա մասին խոսել: «Դրա վառ ապացույցը Վրաստանի հանրապետության վարչապետի այցն էր Հայաստան և այն ջերմ խոսքերը և գաղափարները, որոնք նա ներկայացրեց ՀՀ իշխանությունների ներկայացուցիչներին»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Ըստ նրա՝ Վրաստանի վարչապետի այցը վկայում է, որ մեր հարևան պետությունը տանում է բազմավեկտոր քաղաքականություն, հետևաբար  հազիվ թե Ադրբեջանի և Թուրքիայի հետ  նման դաշինք ստեղծի, քանի որ դա միանշանակ  չի ընդունվի տարածաշրջանում հատկապես Հայաստանի կողմից. «Պետք է սպասել և տեսնել՝  գործընթացներն ինչպես  են զարգանում: Չեմ կարծում՝ Վրաստանը ցանկանա Հայաստանի հաշվին  Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններ զարգացնել »:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ