ՙԶԻՆՎՈՐԻ ՄԻԱՅՆԱԿ ՄԱՅՐԸ ՆՊԱՍՏ ՉԻ ՍՏԱՆՈՒՄ
Արխիվ 12-16- Միայնակ մայր եմ, ստանում են տասչորս հազար հինգ հարյուր դրամ հաշմանդամության նպաստ: Ունեմ որդի, որը ծառայում է Հայոց բանակում, ապրում եմ ժամանակավոր կացարանում: Խնդրում եմ պարզաբանել. օրենքով հասնո±ւմ է ինձ նպաստ, թե ոչ:
Արագածոտնի մարզ,
Ռ. Մարկոսյան
Պատասխանում են
ՀՀ աշխատանքի
եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչությունից.
- Միանշանակ ասել` կարո±ղ է օգտվել նպաստից, թե ոչ, չենք կարող: Քաղաքացին պետք է դիմի տվյալ մարզի սոցիալական աջակցության կենտրոն, հաշվառվի, որից հետո միայն պարզ կլինի` նրա միավորները բավարարո±ւմ են, թե ոչ: Եթե պարզվի, որ միավորները նպաստի համար չեն հերիքում, ապա սոցիալապես անապահով ընտանիքներին երեքամսյա օգնություն միանշանակ տրամադրվում է:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ