Մենք արդեն նշել էինք, որ ըստ ՀՅԴ-ին մոտ կանգնած աղբյուրի, տեղի են ունենում ստվերային բանակցություններ իշխանության հետ` կրկին կոալիցիա վերադառնալու վերաբերյալ: Այժմ էլ մեր աղբյուրը հաղորդել է լրացուցիչ մանրամասներ:
Այսպես, դաշնակներն ակնկալում են մինչեւ երեք նախարարական պորտֆել, իսկ ինչ վերաբերում է կոալիցիա վերադառնալու հիմնավորմանը, ապա գլխավոր փաստարկը լինելու է ՀՅԴ-ի վճռորոշ մասնակցությունը սահմանադրական բարեփոխումներին, որն անպայման պետք է պսակվի կառավարման խորհրդարանական մոդելին անցնելով: