Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

ՀՈՒՍԱՄ՝ ԱԺ-Ը ԿԸՆԴՈՒՆԻ 12-ԱՄՅԱ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ. ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

Արխիվ 12-16

ՀՈՒՍԱՄ՝ ԱԺ-Ը ԿԸՆԴՈՒՆԻ 12-ԱՄՅԱ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ. ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր  խոսելով 100-оրվա  պաշտոնավարման ընթացքում արված  աշխատանքների  և գալիք ուսումնական տարում կատարված աշխատանքների մասին, ասաց, որ  քննություններն անցել են բավական  օբյեկտիվ: Դա են  վկայում   բողոքների քիչ լինելը:

Արմեն Աշոտյանի խոսքով՝  գալիք ուսումնական տարում ԱԺ-ը հավանաբար կընդունի 12-ամյա կրթության անցնելու որոշումը:

Կրթական ոլորտի հետ կապված մյուս խնդիրը, ըստ Աշոտյանի, վերաբերում է ավագ դպրոցներին. նախատեսվում է վերակառուցել 17-20  ավագ դպրոցներ, ինչպես նաև ներդնել կրեդիտային համակարգ ավագ դպրոցներում: Դրա շնորհիվ որոշ կրեդիտներ կփոխանցվեն  դպրոցից բուհ, բացի այդ՝ կրեդիտների արդյունավետությունն  արդեն ապացուցված է   բուհերում:

Պրն Աշոտյանի խոսքով՝  մշակվումէ  նոր հայեցակարգ, որով  հայրենասիրական դաստիարակության  սկզբունքները կվերանայվեն:

ԿԳ նախարարի տեղեկացմամբ Հայաստանը  Համաշխարհային բանկի  ֆինանսական ինստիտուտների հետ կնքել  է  համաձայնագիր, որով  կիրականացվի վարկային նոր ծրագիր կրթության ոլորտում բարելավման աշխատանքներ անելու ուղղությամբ:

Ին չ վերաբերում  է կրկնուսույցների մոտ պարապելուն և դպրոց չգնալուն, ըստ Աշոտյանի, դժվար է դրա դեմ պայքարել.«Հաճախումների հարցը սեպտեմբերից ավագ դպրոցներում  բարձրացվելու է»:

Սոնա Դավթյան

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ