Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

«ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ՝ 100 ՏԱՐԻ ԱՆՑ»` ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Արխիվ 12-16

«ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ՝ 100 ՏԱՐԻ ԱՆՑ»` ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


Այս տարի Եվրոպական ժառանգության օրերը Հայաստանում տեղի կունենա սեպտեմբերի 27-28-ը` «Հետադարձ հայացք՝ 100 տարի անց» խորագրի ներքո: Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում տեղի ունեցող միջոցառումները, որոնք նվիրված են Առաջին աշխարհամարտի դեպքերին, վկայակոչված են ապահովելու մի հուզական ճամփորդություն՝ ճանաչելու մշակութային ցեղասպանության հետեւանքով հայ ժողովրդի կրած մշակութային ժառանգության՝ պատմաճարտարապետական կոթողների եւ ոգեւոր արժեքների անդառնալի կորուստը, վերապրելու պատմության անցած 100 տարիները եւ վերաարժեւորելու հայ մարդու մոխիրներից վերստին հառնող ստեղծագործ ուժը:

Այս տարի կրկին հանրապետության բազմաթիվ պետական եւ մասնավոր թանգարաններ իրենց միջոցառումների հարուստ ընտրանին կներկայացնեն հանրությանը: Իրենց դռները կբացեն նաեւ այն հուշարձան հաստատությունները, որոնք սովորաբար փակ են քաղաքացիների այցելությունների համար:

Ի դեպ, Եվրոպական ժառանգության օրերը Եվրոպայի խորհրդի եւ Եվրոպայի միության համատեղ նախաձեռնությունն է, որն իրականացվում է Եվրոպական մշակութային կոնվենցիային միացած 50 եվրոպական երկրներում:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ