Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

«ՊԱՐԱՆԸ ՎԶՆԵՐԻՍ ԳՑԱԾ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ ԷԼԻ»

Արխիվ 12-16

«ՊԱՐԱՆԸ ՎԶՆԵՐԻՍ ԳՑԱԾ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ ԷԼԻ»

 

Ադրբեջանն այդպես էլ տարիների ընթացքում շարունակեց մնալ որպես նույն կացնային մտածելակերպով առաջնորդվող վայրի ցեղը ու երբեք էլ չդարձավ գոնե վատ հարեւան Հայաստանին: Ի՞նչ հարեւան, եթե միայն թշնամուն է հատուկ խաղաղ բնակչության վրա կրակահերթ արձակել ու այդպիսով նոր աստղ վաստակել ուսադրին, անկախ նրանից, դիմացինը զինվոր էր, թե` մշակ…

Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ ՎԱՉԻԿ ՄԵԼՔՈՒՄՅԱՆՆ էլ վերը ասվածի վառ ապացույցն է: Հենց իր հետ կատարվածի, սահմանամերձ գյուղի առօրյայի ու Ադրբեջանի հետ չեղած հարեւանության մասին էլ «Իրավունքը» խոսեց նրա հետ:

-Ե՞րբ եւ ինչպե՞ս եք վիրավորվել հակառակորդի գնդակից:

-2012 թվականի հուլիսի 1-ն էր, առավոտ  շուտ գնացել էի այգին սրսկելու: Բայց, երբ մի մարգը սրսկեցի, արդեն լուսադեմ էր եւ այդտեղ էլ խփեցին ադրբեջանական դիպուկահարները: Զանգահարեցի, որ օգնության հասնեին, բայց հեռախոսն անհասանելի էր ու մոտ մի 100 մետր, ոտքերս բռնելով, ինձ քաշել եմ ու հեռացել վտանգավոր տարածքից: Նոր հետո զանգահարեցի, արդեն դիրքերի մեր տղերքին իմաց տվեցի, եկան օգնության: Ինձ էլ տարան հոսպիտալ...

- Փաստորեն, դեպքից հետո այլեւս հողն էլ մնաց անմշակ…

- Հիմա էլ արդեն այդ հողը վայրիացել է ու մշակման էլ ենթակա չէ:

- Վերջին շրջանում Ներքին Կարմիրաղբյուրի ուղղությամբ հակառակորդի կրակոցներն ի՞նչ հաճախականությամբ են լինում:

- Հիմնականում գիշեր է լինում է, հիմա էլ ավտոմատով չեն կրակում, մեծ զենք են սկսել կիրառել:

- Բացի կրակոցները, ի՞նչ խնդիր ունի գյուղը:

- Լրիվ քանդված են տները, բայց ավելի մեծ խնդիր է, որ աշխատանք չկա ու մարդիկ չեն կարողանում աշխատել: Արդեն ստիպված գյուղից  դուրս են գալիս, բայց որ խաղաղություն լինի, մարդիկ կաշխատեն ու իրենց ընտանիքն էլ մի բանով կպահեն: Օրինակ, ես 30 հազար դրամ աշխատավարձ եմ ստանում, մի 80 էլ տղաս է ստանում, 100 հազարով  կարո՞ղ ես ընտանիք պահել: Այն էլ  6 շունչ` ես` հաշմանդամ, կինս` վատառողջ, փոքրիկ ունենք, հասուն աղջիկ ունենք, հարս ունենք:

- Իսկ Ձեր երեխաները կշարունակե՞ն Ձեզ պես հերոսաբար ապրել այս գյուղում:

- Հիմա տղաս ասում է, որ ուղղակի մեր խաթր է մնում այստեղ, ի՞նչ կա այստեղ, որ ապրի: Այս վիճակը տեսնողն այստեղ կապրի՞: Եթե մարդ գիշերն իր տանը հանգիստ չպառկի ու քնի, դա ի՞նչ կյանք է, ի՞նչ ապրուստ է: Ուզում է էդ տունը լի ու բոլ լինի, ոչ մեկին պետք չի: Էդ կրակոցները հերիք է, որ մարդու նյարդերը խախտվի, անընդհատ խոսակցության պատճառ դառնա: Երիտասարդներն ասում են` դուք չեք ուզուոմ գնալ էստեղից, մենք էլ ձեր պատճառով մնում ենք կրակի տակ: Ու սա մենակ իմ խնդիրը չէ, լրիվ գյուղն է այդպես:

- Որպես սահմանամերձ գյուղի բնակիչ` ըստ Ձեզ, այս հակամարտության հարցի լուծումը ինչպե՞ս եք տեսնում:

- Ես կարո՞ղ եմ հարցի լուծումն ասել, ես չեմ կարող: Իրենց բնակչությունն էլ երեւի չի ուզում, որ այսպես լինի: Մենք ուզում ենք խաղաղ պայմաններում աշխատել ու ապրել, մնացածն արդեն  ղեկավարության գործն է:

-Ինչպես հասցրեցի նկատել, խանութի ապրանքների գինն էլ է այստեղ թանկ:

- Բա ինչ է, Երեւանից են բերում այստեղ վաճառում: Իհարկե, պետք է թանկ լինի: Ուղղակի, ինչպես ասում են, պարանը վզներիս գցած ապրում ենք էլի:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ