Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՒՄ Է՝ԵՎՐՈՊԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ ՓԱԿ ՉԷ ՀԱՅ ԱՐՏԱԴՐՈՂԻ ՀԱՄԱՐ

Արխիվ 12-16

ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՒՄ Է՝ԵՎՐՈՊԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ ՓԱԿ ՉԷ ՀԱՅ ԱՐՏԱԴՐՈՂԻ ՀԱՄԱՐ


Մաքսային միության անդամակցության Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո տպավորությունը կարծես այնպիսին է, որ հատկապես տնտեսության ասպարեզում հայ արտադրողներն իրենց հույսը կապում են միայն ռուսական շուկայի հետ: «Իրավունքի» հետ զրույցում  ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը չհամաձայնեց  այդ տեսակետին՝ասելով, որ հայկական արտադրանքն արտահանվում է  նաև եվրոպական երկրներ: «Ով է ասել, որ մենք  միայն ռուսական շուկան ենք կարևորվում, պարզապես դա ամենամեծ շուկան է  մեզ համար»,-ասաց նախարարը:

Գյուղնախարարի հավաստմամբ հայկական արտադրանքը եվրոպական երկրներ արտահանելու համար   գյուղնախարարությունը շարունակում է այն ծրագրերը, որոնք սկսել են ԵՄ-ի  հետ երկու տարի առաջ: «Առաջիկայում ԵՄ-ը գյուղատնտեսության զարգացման համար 25 մլն դոլարի  ֆինանսական օժանդակություն ցույց կտա»,-եզրափակեց Սերգո Կարապետյանը:

Սոնա Դավթյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ