Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

22 - 28 օգոստոս

Արխիվ 12-16

22 - 28 օգոստոս



ԽՈՅ- Շաբաթվա սկզբի համար ծրագրեք այն գործերը, որոնքկկատարեք հաճույքով: Տղամարդիկ հաջողություն կունենան հակառակ սեռի հետ հարաբերություններում, իսկ կանանց բախտն այդ առումով չի բերի: Շաբաթվա երկրորդ կեսին զբաղվեք առողջական հարցերով:

ՑՈՒԼ- Շաբաթն այնքան էլ հաջող չի սկսվի հատկապես նրանց համար, ովքեր երազում են կարիերայի բնագավառում առաջխաղացմանմասին: Շաբաթվա երկրորդ կեսին խնդիրներ կառաջանան սիրահարների մոտ: Իսկ գործերում չարժե հույս դնել ճակատագրի բարեհաճության վրա:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ-
Սովորողները իրենց ուսուցիչներին կզարմացնեն գիտելիքներով: Իսկ ովքեր արդեն սովորելու տարիքի չեն, կունենան շատ հանդիպումներ, այցելություններ եւ խոսակցություններ: Այդօրերին կարող եք շրջապատի մարդկանց ստիպել, որ նրանք աշխատեն ձեր փոխարեն:  

ԽԵՑԳԵՏԻՆ- Շաբաթվա սկիզբը կարող է շատ եկամտաբեր լինել: Ձեզ կարող են շահավետ գործարք առաջարկել կամ որեւէ թանկարժեքիր նվիրել: Շաբաթվա երկրորդ կեսը հարուստ կլինի նոր տեղեկատվությամբ եւ ծանոթություններով: Այժմ դուք կկարողանաք տարբերել օգտակար կապերը անօգտակարից:     

ԱՌՅՈՒԾ- Շաբաթը կլինի հագեցած եւ հաջող, բայց մի շտապեք նախաձեռնություն ցուցաբերել: Միայն կանայք կարող են ակնկալել հակառակ սեռի ուշադրությունը: Շաբաթվա երկրորդ կեսը զգալիորեն կդատարկի ձեր քսակը: Արագ հարստանալու առաջարկներին ուշադրություն մի դարձրեք:   

ԿՈՒՅՍ- Շաբաթվա սկզբին ձեր հասցեին կհնչեն բամբասանքներ, բայց դրանից մի հիասթափվեք, քանի որ կհայտնաբերեք ձեր վատը ցանկացողներին: Շաբաթվա երկրորդ կեսին շատ գործեր մի ձեռնարկեք: Այդ օրերին հույս մի դրեք ձեր ինտուիցիայի վրա:

ԿՇԵՌՔ- Շաբաթվա սկիզբը հարուստ կլինի նոր գաղափարներով: Կայացրեք ոչ ստանդարտ որոշումներ: Ավելի շատ վստահեք ընկերներին: Շաբաթվա երկրորդ կեսը անհաջող կլինի հատկապես անձնական կյանքի հետ կապված նախաձեռնությունների հարցում:            

ԿԱՐԻՃ- Երկուշաբթի-երեքշաբթի աշխատեք նախաձեռնող լինել: Տղամարդիկ կարող են համարձակորեն հայտնել իրենց կարծիքը ղեկավարին, եթե համոզված են իրենց ճշմարտացիության մեջ: Կանանց բախտը այդ օրերին կբերի: Շաբաթվա երկրորդ կեսը կլինի անկանխատեսելիª հարուստ հաճելի եւ տհաճ անակնկալներով:         

ԱՂԵՂՆԱՎՈՐ- Զբաղվեք աշխատանքի փնտրտուքով հատկապես արտասահմանյան ընկերություններում: Մի հրաժարվեք որեւէ հեռավոր երկրի ուղեգիր ձեռք բերելուց: Շաբաթվա երկրորդ կեսը անհաջող կլինի հատկապես նրանց համար, ովքեր ցանկանում են ավելի բարձր պաշտոն ստանալ:       

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ- Շաբաթը կսկսի չափազանց լարված, տղամարդիկ բախում կունենան աշխատավայրում, իսկ կանայք պետք է պատրաստ լինեն լուծել անձնական խնդիրներ: Հեռու մնացեք այն մարդկանցից,ում հետ ձեր հարաբերությունները լարված են: Շաբաթվա երկրորդ կեսը հաջող կլինի կարիերայի առումով:

ՋՐՀՈՍ- Առաջին պլան կմղվեն սիրելիների եւ մտերիմների հետ փոխհարաբերությունները: Իսկ եթե ձեր ընտանեկան հարաբերությունները բարդ են դասավորված, դրանք կարող են ավելի բարդանալ: Շաբաթվա երկրորդ կեսին պահպանեք առողջությունը եւ փողերը:

ՁԿՆԵՐ- Շաբաթվա սկզբին կարող են առողջության հետ կապված խնդիրներ ծագել: Այդ օրերը հաջող չեն լինի նաեւ կարիերայի համար: Շաբաթվա երկրորդ կեսին առաջին պլան կմղվեն գործընկերները, եւ ձեզ կհաջողվի լուծել շատ կոնֆլիկտային հարցեր ու հաշտվել այն մարդկանց հետ, ում հետ գտնվում էիք ՙսառը պատերազմի՚ մեջ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ