Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

ՄԻԶԱՊԱՐԿԻ ԲՈՐԲՈՔՈՒՄԸ ԿՐԿՆՎՈՒՄ Է

Արխիվ 12-16

ՄԻԶԱՊԱՐԿԻ ԲՈՐԲՈՔՈՒՄԸ ԿՐԿՆՎՈՒՄ Է


- Հարգելի բժիշկ, հղիության ընթացքում ցիստիտ եմ տարել բուժվելուց հետո կարգավորվեց, բայց ծննդաբերությունից հետո նորից սկսվել է: Խնդրում եմ ասեք, ինչ անեմ: Նշեմ, որ միզելու ժամանակ այրոց եմ զգում ու արյան շիթեր եմ նկատում:

 

Հարցին պատասխանում է ուրոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու ՌԱՖԱՅԵԼ ԲԱԴԱԼՅԱՆԸ.

 

- Միզուղիների բորբոքային հիվանդությունները, հատկապես ստորին միզուղիների բորբոքումներն ավելի հաճախ են հանդիպում կանանց մոտ, քան տղամարդկանց: Դրանց պատճառներից ամենագլխավորն այն է, որ կանանց միզուկը ավելի կարճ է, որը բերում է միկրոօրգանիզմների ավելի հեշտ ներթափանցման դեպի միզապարկ` առաջացնելով հայտնի «ցիստիտ»` այսինքն միզապարկի բորբոքում հիվանդությունը:
Եթե միզապարկի բորբոքումը կրկնվում է, իսկ դա հանդիպում է կեսից ավելի դեպքերում, ապա ախտորոշման եւ բուժման նպատակով հարկավոր է լինում կատարել միզուղիների սոնոգրաֆիկ քննություն, մեզի ընդհանուր քննություն եւ պարտադիր է դառնում մեզի բակտերիոլոգիական քննությունը: Վերջինիս հիման վրա բժիշկը ընտրում է համապատասխան բուժման ծրագիրը: Այդ հետազոտությունները նաեւ օգնում են դիֆերենցել բորբոքային հիվանդությունը այլ հնարավոր հիվանդություններից:
Պետք է հիշել, որ նման դեպքերում բուժումից հետո hարկ է առնվազն 2 տարի գտնվել բժշկի հսկողության տակ, պարբերաբար կրկնել քննությունները` անկախ նրանից` հիվանդությունը կրկնվել է, թե ոչ:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ