80-ԱՄՅԱ ԿՆՈՋ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԵՂԾՎԱԾԸ
Արխիվ 12-16Անչափահասը խեղդամահ էր արել 80-ամյա կնոջը: Սպանության այդ գործով դատաքննությունն ավարտվեց երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում: Առջեւում կողմերի վիճաբանական ճառերը արտասանելու փուլն է: Այն կարող է շատ ավելի հետաքրքիր լինել, քան բուն դատաքննությունը, քանի որ հենց դատաքննության վերջում կարեւոր ՙբացահայտումներ՚ արվեցին անչափահաս ամբաստանյալ Արսեն Քյաբաբչյանի պաշտպանի ու մոր կողմից: Ավելին` դատախազությանը շեշտակի ՙմաստեր-կլաս՚ մատուցեց նախագահող դատավորը...
Բայց թե ինչու էր 16-ամյա պատանին որոշել խեղդել ծեր կնոջը եւ թե ինչու էին մերկացվել սպանված կնոջ սեռական օրգանները... Կամ միգուցե իրական հանցագործին պետք է այլ տե±ղ փնտրել: Այս հարցերի պատասխանները կփորձենք ներկայացնել ՙԻրավունք-Հետաքննություն՚ առաջիկա համարում:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ