ՙՙԼԵՎ ԳՐՈՒՊ՚ ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ԿԱՆԳՆԱԾ Է ԵԶԴԻՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ
Արխիվ 12-16ՙԼեւ գրուպ՚ փաստաբանական գրասենյակի ղեկավար Լեւոն Բաղդասարյանն այսօրվա մամլո ասուլիսում հայտարարեց, որ ինքը պատրաստակամ է իրավական հարթության վրա միջազգային ատյաններում ներկայացնել եւ պաշտպանել բոլոր այն եզդիների իրավունքների պաշտպանությունը, ում իրավունքները խախտվել են սույն դրվագով, ընդ որում` իրավունքների պաշտպանությունը ներառելու է մինչեւ խախտված իրավունքի իսպառ վերացում, ընդհուպ` բարոյական եւ նյութական վնասի հատուցում:
Լեւոն Բաղդասարյանը հայտարարեց, որ եթե ժամանակին աշխարհը ճիշտ գնահատական տար Հայոց մեծ եղեռնին, չէր լինի ոչ հոլոքոստ, ինչպես նաեւ Իրաքում եզդիների նկատմամբ կիրառվող անմարդկային վերաբերմունքը:
Փաստաբանը հիշեցրեց` Սարդարապատի հերոսամարտի ժամանակ, երբ վճռվում էր հայոց պետականության եւ ընդհանրապես հայ ազգի ճակատագիրը, եզդիները կանգնեցին հայերի կողքին: Իրաքում եզդիների նկատմամբ իրականացված անմարդկային նվաստացնող վերաբերմունքը հակասում է խոշտանգումների եւ այլ դաժան անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի 1-ին հոդվածի դրույթներին:
Բանախոսը հայտարարեց, որ եզդիների կողքին կանգնելու նախաձեռնությունն իրեն է, ՙորեւէ մեկի կողմից մեսիջ չի ստացել՚:
Հարցին` ինչպես են եզդիները սոցիալական այս ծանր պայմաններում օգտվելու փաստաբանական գրասենյակի ծառայությունից, Լ. Բաղդասարյանն ասաց, որ գործելու է զեղչերի ճկուն համակարգ, իսկ նա, ով անվճարունակ կլինի, չի վճարի:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
