Ըստ ՀՅԴ-ին մոտ կանգնած աղբյուրի` դաշնակները հեչ դեմ չեն վերադառնալու կոալիցիա, եւ արդեն իսկ տեղի են ունենում ՀՅԴ-ՀՀԿ ստվերային բանակցություններ:
ՀՅԴ-ն ինչ-ինչ ակնկալիքներ ունի` ստանալու նախարարական պորտֆելներ, բայց միաժամանակ կուսակցության ներսում էլ առկա են որոշակի տարաձայնություններ: Մեր աղբյուրի վկայությամբ` կուսակիցները ամեն ինչ անում են այդ բանակցություններից Աղվան Վարդանյանին մեկուսացնելու համար, թերեւս հաշվի առնելով այն բացասական իմիջը ու սկանդալային պատմությունները, որոնք մնացել են որպես ժառանգություն` նրա նախարարական պաշտոնավարումից, սոցապ ոլորտում: