Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը Նոր սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք ստացել ենք ձեզնից՝ ընտրությունների արդյունքով. Տեսանյութ

ԴԵՌ ՎԱՂ Է ԽՈՍԵԼ, ՈՐ ՎՐԱՑԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔԱՅԼԵՐ ԿՁԵՌՆԱՐԿԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

Արխիվ 12-16

ԴԵՌ ՎԱՂ Է ԽՈՍԵԼ, ՈՐ ՎՐԱՑԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՔԱՅԼԵՐ ԿՁԵՌՆԱՐԿԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ
ՃԱՆԱՉՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ


Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով` երեկ պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը: Երկու երկրների վարչապետների առանձնազրույցից հետո կայացել են պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները: Այս մասին ՙԻրավունքը՚ զրուցեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:
-Պարոն Հարությունյան, Նախիջեւանում օգոստոսի 19-ին կայացել է եռակողմ հանդիպում` Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարների միջեւ, որի ժամանակ որոշվել համատեղ զորավարժություններ իրականացնել: Արդյոք այս մասին որեւէ քննարկում եղել է ՀՀ եւ Վրաստանի վարչապետների միջեւ եւ ըստ Ձեզ, որքանով է սա վտանգավոր մեզ համար:
- Բաց նիստով չի քննարկվել այս հարցը: Ինչ վերաբերում է համատեղ զորավարժություններին` ենթադորում եմ, որ նման երեւույթներ կարող են լինել: Գիտեք, անվտանգությունն այն ոլորտն է, որ անգամ եթե առաջոք չկա մտահոգության առարկա, մտահոգվելու տեղ միշտ պետք է ունենաս: Կարծում եմ` որ սա ոչ այնքան վարչապետների քննարկման հարց է, այլ ավելի շատ անվտանգության խորհրդի: Եվ, բնականաբար, մենք պետք է պատրաստ լինենք դրան:
- Իսկ հայ-վրացական իշխանությունների բանակցության ժամանակ որեւէ անդրադարձ եղե±լ է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ եւ ի±նչ կարելի է ակնկալել այս ուղղությամբ վրացական իշխանություններից:
- Առանձին քննարկում չի եղել, բայց գիտեք, որ այսօր Վրաստանի պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդ: Ամեն դեպքում, դեռ վաղ է խոսել դրա մասին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ